Հրաժարական ա՝ տվել եմ. Քարաձորում գյուղապետն ու ավագանու անդամները հրաժարական են ներկայացրել

- in Հասարակություն
ator-portfel

Լոռու մարզի Քարաձոր գյուղի գյուղապետ Արա Մատինյանն ու ավագանու 4 անդամները նախօրեին հրաժարականի դիմում են ներկայացրել:

Ավագանու անդամները երեկվա նիստում ընդունել են համայնքի ղեկավարի հրաժարականն ու իրենցը ներկայացրել: ՏԻՄ հրաժարականի դիմումը Լոռու մարզպետարան դեռեւս չի ստացվել:

Այս մասին ՀԺ-ին փոխանցեցին Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչությունից: Հրաժարական ներկայացնելու պատճառների վերաբերյալ ՀԺ-ն զանգահարեց արդեն նախկին գյուղապետ Արա Մատինյանին, որը, սակայն, կարճ եւ կոնկրետ պատասխան տվեց. «Հրաժարական ա՝ տվել եմ»: Երբ փորձեցինք ճշտել՝ ինչու՞, պատասխանեց. «Թողեք իմանամ ինչ եմ անում…ավագանիները հրաժարական տվեցին, ես էլ չեմ ուզեցել առանց ավագանի աշխատել, հրաժարական տվեցի»:

Երեկ կայացած ավագանու նիստը անցել է լարված մթնոլորտում, համայնքի բնակիչները գյուղապետին մեղադրել են չարաշահումների, համայնքի բյուջեն սեփական կարիքների վրա ծախսելու, ինչպես նաեւ անգործության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...