ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով

- in Ընտրություններ
Robert Qocharyan

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հստակեցնելով, որ նյութերը նախապատրաստվում են Վահան Շիրխանյանի կողմից օրերս հրապարակված հայտնի նամակի դրվագներից մեկի հիման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նրան մի շարք մեղադրանքներ էր ներկայացնում, այդ թվում հիշատակվում էր հեկտեմբերի 27-ի, նախագահական ընտրությունների կեղծման մասին:

Մարինա Օհանջանյանը նշեց, որ նամակի մյուս դրվագները ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չեն:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ երեկ ՀԺ-ին հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ հավելելով, որ հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն արդյունքներից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...