Մահացած աղջնակը հինգ երեխայի կյանք փրկեց

- in Սոցիալական
Mom

Մեծ Բրիտանիայում ծնողները նվիրաբերեցին իրենց մահացած դստեր սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը և երկու երիկամները` հինգ երեխայի կյանք փրկելու համար: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Անգլուհի Էլլա Թետչերը, տառապում էր մանկական էպիլեպսիայի՝ Դրեյվ հազվագյուտ սինդրոմով: Տասնամյա աղջկա ծնողները երեխային բուժելու հույսը չէին կորցնում։

Սակայն 2018-ին Էլլան հոսպիտալացվել է էպիլեպսիայի սուր նոպայով, որի ժամանակ սրտի կանգ է գրանցվել: Բժիկները կարողացել են երեխային ուշքի բերել և անմիջապես հասցնել Լոնդոնի մանկական հիվանդանոց: «Բժիշկներն Էլլային հետազոտեցին, ապա գիշերը զանգահարեցին ինձ և կանչեցին զրուցելու։ Հասկացա, որ ինչ որ բան այն չէ», – հիշում է երեխայի մայրը` Աննա Թետչերը: «Մեզ ասացին, որ Էլլան ուղեղային արյունազեղում ունի և այն գործնականում մեռած է»:

Image result for Умершая девочка спасла жизнь пятерым детям

Էլլայի ծնողները հարևան հիվանդասենյակում էին, երբ անջատեցին արհեստական շնչառության սարքը: «Երբ հասկացանք, որ այլևս չենք կարող փրկել նրան, սկսեցինք մտածել օրգանների դոնորության մասին,- ասում է Աննան:– Հիմա, Էլլայի շնորհիվ, հինգ ընտանիքներում սուգ չի լինի»:

Էլլայի մայրը նման իրավիճակում հայտնված ծնողներին կոչ է արել օգնել մյուս հիվանդներին՝ պայքարել իրենց կյանքի համար: «Դա ձեր երեխային չի վերադարձնի, բայց, որ կփրկի մեկի կյանքը, ձեզ թեթևություն կբերի»,- ասաց կինը: