Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը դժգոհեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են այսօր առավոտյան ժամը 10-ին:

Արսեն Թորոսյանը դժգոհություն հայտնեց IQOS-ների հարկային դրույքաչափերից, ասաց, որ իրենք՝ որպես շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին:

Վարչապետը զայրացավ. Եթե հասարարական կազմակերպությունն է ասում՝ մենք չենք մասնակցել քննարկումներին, դա հասկանալի է, բայց որ նախարարն է ասում, ինձ համար անհասկանալի է:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը. Պարոն Թորոսյան, մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք: Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցապ նախարարություն: Հիմա, պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք:

Տեսեք ձեր արածի հեևանքով կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհանվեն, նախարարին դիմեց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...