Նոր բացահայտում. Առողջապահության նախարարության հիմնարկում փորձել են 847 միլիոնի օգուտ ունենալ

- in Մամուլ
Aroxjapahutyun

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում:

Վանաձորի, Սևանի և Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ:

Սակայն ՀՊ-ն ուսումնասիրության ընթացքում պարզել է՝ այդ ապրանքների ձեռքբերման և մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ: Այսինքն՝ այդ պարագաները բժշկական կենտրոններին մատակարարվել են ավելի քան 847 մլն դրամ բարձր գնով: Օրինակ` հեմոդիալեզի սարքը և պարագաները` 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...