Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերը

- in Հասարակություն

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գտնվում են Կենտրոնական ավտոկայանում: Նրանք ներսից հանում են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող իրերը:

Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց եւ իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաեւ ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության ծառայողները ստուգում են  Երևանի կենտրոնական  ավտոկայանի (Կիլիկիա)  հարակից տարածքների տնտեսավարողների կողմից ապօրինի հոսանքի օգտվելու փաստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Այս պահին ոստիկանության աշխատակիցները  ստուգում են տնտեսավարողների կողմից ապօրինի հոսանքից օգտվելու փաստը»,- ասացին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: