Ով է Գարեգին Բ-ի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում

- in Մամուլ
Garegin B

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը:

Կաթողիկոսի ընտրությունը պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ արքեպիսկոպոս Չուլջյանը 1959 թվականին ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում»:

Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին: Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին,  հավասար պայմանների մեջ են գործելու»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...