Որսալ էֆեմերը, տեսանելի դարձնել անշոշափելին. «Նուրբ տեսանկյունը» ներկայացնում է հայ կերպարվեստի կարկառուն դեմքերին – Լուսանկարներ

- in Մշակույթ
Nkarich

Խիստ տարբերակում դնել կանանց և տղամարդկանց ստեղծած արվեստի գործերի մեջ՝ սկզբունքորեն ճիշտ չէ և կարող է հանգեցնել մշակութային արժեքների աղճատված գնահատման:

Սակայն կնոջ ձեռագրի առկայությունը հնարավոր չէ անտեսել հիրավի հզո՛ր գործերում, ու դա միայն դրականորեն պիտի գնահատել, քանի որ արվեստում են բացահայտվում անհատականությունը, արվեստագետի, գրողի, երաժշտի հոգեաշխարհը, մտածումները, երևակայությունը… Այն ցուցահանդեսը, որ բացվել է երևանյան «SarGallery» կոչվող արվեստային միջավայրում, ներառում է բացառապես կին նկարիչների ստեղծագործություններ, որոնց միավորողը, հավանաբար, արվեստին բոլորանվեր տրվելու ունակությունն է և գույնի, գծի ու դրանց միջոցով աշխարհին իրենց ուղերձն, ասելիքը հղելու աստվածատուր շնորհը, ուղերձ, որով ուզում են աշխարհում իրենց գույնն ավելացնել, իրենց տեսակը թողնել ժամանակների մեջ, իրենց նկատող հայացքը կտավներին արձանագրել… Եվ այդ հայացքների ինչ-ինչ ներքին ընդհանրությունն են երևի նկատի ունեցել ցուցադրության կազմակերպիչները՝ այն խորագրելով «Նուրբ տեսանկյուն»:

Нет описания фото.

«ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԱԿԱՆՆ ԱԿՆԹԱՐԹԸ ՈՐՍԱԼՆ Է…». ՊԱՐՈՒՀԻ ԹԵՓԵԼԻԿՅԱՆ

Անկեղծ լինելու համար ասեմ, որ ցուցահանդեսն ինձ սկզբում «կանչեց» հատկապես մի անվամբ, և այն Պարուհի (Բարուհի) Թեփելիկյանն է: Նկարչուհու հետ մեր բարեկամության մի քանի տարիներին ինձ համար բացահայտեցի արվեստին գլխովին նվիրվածության իր կերպը, չսպառվող, Աստվա՜ծ գիտե՝ որտեղից առնվող նրա էներգիան, չնայած առաջացած տարիքին՝ ամեն օր աշխատելու, իր արվեստանոցում՝ իրեն հայտնի մեթոդով իրականությունից վերանալու և ոգեշունչ-գիտականորեն անբացատրելի ոգեաազատման միջոցով կտավներ արարելու ուժը… Թե մի քանի օր չէր նկարում, անհանգստանում էր, մտահոգվում. մի՞թե վերջացել եմ՝ ասում էր նա: Բայց վերջ չկար այն ոգեղենությանը, որ նրա մեջ էր, որ նրա էությունն էր, և որը նրա՝ առաջացած տարիքում ոչ այնքան ամուր մարմնին գերբնական ուժ ու զորություն էր հաղորդում:

Դիմանկարի մեծ վարպետ էր: Նա բնորդի պատկերի մեջ չէր դնում իր ազատ, պարզունակ, ուղղակի անփույթ մեկնաբանությունը՝ դրանով շրջանցելով արտանկարի դյուրին ճանապարհը: Նուրբ հոգեբան էր ու խորամտոթյուն ուներ մարդու բնույթի մեջ որսալու և կտավին հանձնելու առաջին հայացքից անշոշափելին, որ ակնդիրի առջև բացահայտում էր անհատի ներաշխարհը, խառնվածքը:

Ստեղծագործելու պահին Թեփելիկյանը վերակերպվում էր անճանաչելիորեն: Բնորդի էությանը միակերպվելու, էֆեմերը՝ ձեռամբ անշոշափելին, պահի մեջ անորսալին շոշափելի, տեսանելի ու հոգիների համար հասանելի դարձնելու նպատակով գիտակցաբար ընկնում էր այնպիսի հոգեվիճակի մեջ, ինչը դժվար է այլ կերպ նկարագրել, քան էքստազը: Դա բարձրագույն դրսևորումն էր ինքնաներշնչման, ինքնակարգավորման և ծայրագույն կենտրոնացման, գիտակցաբար ինքնագիտակցականի ուղղորդման և էմոցիոնալ վերելքի աննկարագրելի պահերի: Իր իսկ խոստովանությամբ, դրան հասնելու համար շատ էր կարդացել, ուսումնասիրել, վարժել իր հոգին, որ միատեղ իր՝ արվեստագետի վարպետությանը, հանգեցրել էին իրեն ոգեղեն ինքնակենտրոնացման պահերի:

«Նկարչությանս մեջ էականը ակնթարթը որսալն է, ուրեմն՝ էֆեմերը, անարտահայտելին, անընդհատը, հաջորդաբար կրկնվող հաջորդությունը»,- իր արվեստն այսպես էր ներկայացրել ինքը՝ Թեփելիկյանը: Իսկ ահա ռումինացի գեղանկարիչ Նիկ Կոնստանտինը գրել է. «Պ. Թեփելիկյանի աշխատանքները կարող են դրվել Եվրոպայի հազարավոր դիմանկարիչներից մեծերի կողքին և դիտողին հուզել պարզ, լուսավոր տրամադրությամբ՝ գեղեցիկ և հայկական, ինչպես առավոտյան արեգակը պարզ ջրերի մեջ է ցոլում»:

Ծերություն բառն իրեն սազական չէր. ութսուն տարեկանում միայն ու միմիայն ի՛ր ուժերով կազմակերպեց իր անհատական հոբելյանական ցուցահանդեսը, ցուցադրեց ոչ միան նախորդ տարիներին արված, այլև նորաստեղծ գործեր՝ մեծադիր դիմանկարներ, նատյուրմորտներ… Այդ նատյուրմորտներից մեկը՝ պղնձե ամաններով, ցուցադրվում է «SarGallery»-ում: Գիտի խոսեցնել գույնը: Հայկական նատյուրմորտներում նրա գույնը պղնձի զրնգոցն ունի, կարպետների արևային երանգների ջերմությունը, կավի շոշափելի շնչառությունը, ծաղիկների զգլխիչ, դաշտային բուրմունքը:

Պարուհի Թեփելիկյանի կողքին ցուցադրվում են ևս տասներեք՝ հայ կերպարվեստում համարյա բոլորն արդեն դասական համարվող նկարչուհիներ, որոնց թվում՝ այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Մարիամ Ասլամազյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմինե Կալենցը, Քնարիկ Հովհաննիսյանը, Քնարիկ Վարդանյանը, Լուսիկ Ագուլեցին, այլք:

На данном изображении может находиться: 1 человек

«ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԲԵՐՈՒՄ Է ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ…». ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

20-րդ դարի հայ կերպարվեստում վառ հետք թողած Մարիամ Ասլամազյանի հեղինակած դիմանկարներից մեկն է. գեղջկուհու է կերպավորում, ու չնայած հագուստում գերակայող բաց-կապույտին, ոսկե գնդերին՝ ականջներից կախ և պարզ հուլունքաշարին՝ զգեստի տակից հազիվ վզին երևացող, գեղջկուհու սեղմ, փակ շուրթերն ու աչքերն են նիհարավուն դեմքին խոսում՝ խորքում թախծի, հոգսի կնիքով… Այնքան խորք կա այդ հայացքում, այդ լռության մեջ, որ թվում է՝ կարելի է անսահմանորեն խորանալ այդ աչքերի մեջ. գեղեցկագրությունը չէ՛, որ հետաքրքրել է նկարչուհուն, այլ կյանքի անշպար ճշմարտությունը… «Դիմանկարի վրա աշխատելիս ինձ միշտ հետաքրքրում են մարդու ներքին աշխարհը, նրա մտքերն ու հույզերը: Բնավորոթյունն ինձ բերում է այս կամ այն գեղանկարչական լուծման»,- գրել է դիմանկարի փայլուն վարպետը:

Нет описания фото.

Գույնը ևս կերպավորման կարևոր բաղադրիչ է Մարիամ Ասլամազյանի արվեստում: Իրականացել է նկարչուհու առաջին ուսուցչուհու՝ Յուլյա Վերբիցկայայի կանխորոշումը, երբ ասել է՝ «Նա զգում է գույնը…»: Այս խոսքերն են ճակատագրական եղել Մարիամի համար՝ նկարչի ուղին ընտրելիս:

На данном изображении может находиться: 1 человек

«ՄԻԱՅՆ ՀՈԳԻՆ Է ՀՈԳՈՒՆ ՏԵՍՆՈՒՄ…». ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ

Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ, Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարաններում ուսանած, 1939-ից Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում ցուցահանդեսների մասնակցած Արմինե Կալենցը 1946-ին հայրենադարձվում է Հայաստան, որտեղ և կայանում է՝ որպես հասուն նկարիչ, անուն ու ճանաչում ձեռք բերում հայրենիքում և նրա սահմաններից դուրս: «Դիմանկարի մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը,- գրել է նա իր հուշագրությունում:- Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չեն արտահայտվում: Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերիս մեջ…»:
Արմինե Կալենցի արվեստի ժառանգությունից «Նուրբ տեսանկյունում» ցուցադրության համար ընտրվել է նրա հեղինակած դիմանկարներից մեկը:

Нет описания фото.

ԱԶՆՎԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՏԵՐ ՎՐՁՆԻ ՄՇԱԿԸ.

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՄԱՏԻՆՅԱՆ

Սահականուշ Մատինյանի անունը հանրահռչակվեց իր մահվանից հետո՝ 1998-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված հետմահու անհատական ցուցահանդեսով: Մինչ այդ ստեղծագործել էր աննկատ և անաղմուկ, իր քնարականությունն ու հույզը թողնելով կտավներին:

На данном изображении может находиться: растение и цветок

Նրան համարում են 20-րդ դարի 50-60-ական թվականների՝ նորի սպասման հուզախռով ժամանակների նկարչուհի, և իր ապրած ժամանակն անուղղակիորեն իր կնիքն է դրել նրա արվեստի վրա:Մտավորականների ընտանիքի ծնունդ՝ նա կրթություն է ստացել Երևանի գեղարվեստի ուսումնարանում, բարձրագույն կրթությամբ խորացրել ֆրանսերենի իմությունը, հետագայում դարձել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը: Դասավանդել է նկարչություն և ֆրանսերեն: Նրա գեղարվեստական ժառանգության ընտրանուց ներկայումս «SarGallery»-ում ցուցադրվում է 1973-ին վրձնած «Ծխախոտագործուհիները» կտավը. պարզ, աշխատանքային պահ. այն խաղաղ օրվա վառ գույնով ու զրույցով անդորր ու խաղաղություն է բերում: Արվեստի տեսակետից՝ կատարմամբ՝ նորարար ու թարմ է իր ապրած ժամանակների համար՝ թե՛ կերպարների՝ մինչև վերջ չմանրամսանված դիմագծերով, թե՛ գունաստվերային լուծումներով:

На данном изображении может находиться: 1 человек

ՓԹԹՈՂ ՏԱՐԻՔԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ. ԺԵՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարչուհիների մասին տեղեկություններ փնտրելիս՝ հաճախ բախվում ենք այն իրողությանը, որ սուղ տեղեկատվության, մի քանի տարեթվի ու ստեղծագործությունների չոր թվարկումների ներքո կորչում է պատկերացումը ներաշխարհի, փնտրումներով լեցուն ստեղծագործական ուղու մասին: Արդյո՞ք չեն կորսվել մարդկային պատմությունները, արդյո՞ք պատշաճորեն են շարադրվել նրանց արվեստը ներկայացնող ուսումնասիրությունները և, ընդհանրապես, շարադրվե՞լ են… Այս մտածումներով էի ընթերցում համառոտ տեղեկատվությունը Ժենյա Հարությունյանի մասին, որի չորս գործերն են ընտրված այս ցուցադրության համար՝ ի շարս իրեն ժամանակակից անվանի նկարչուհիների կտավների:

Բարձրագույն կրթություն՝ Երևանում, ապա՝ Մոսկվայում, մի շարք գրքերի նկարազարդումների, «Հեծելազորը», «Նորեկը», «Ձուլարանում», «Թութունի չորացումը», «Նկարիչ Վահրամ Գայֆեճյան», «Ինքնադիմանկար կարմիր օձիքով» և այլ գործերի հեղինակ: Ցուցադրվող «Ինքնանկարը» հեղինակել է 1970-ին՝ հիսուն տարեկան հասակում: Վառ, հիշվող կերպար՝ կանացի, իր տարիքին հատուկ փթթող գեղեցկությամբ… Դրանից հետո դեռ էլի պիտի ստեղծագործեր երեսունվեց տարի՝ հատելով քսաներորդ և քսանմեկերորդ դարերի սահմանագիծը…

На данном изображении может находиться: 1 человек

ԻՐԱՊԱՇՏԱԿԱՆԻ ԵՎ ՌՈՄԱՆՏԻԿ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

XX դարի 70-ականները նրա համար նոր արտահայտչամիջոցների և նկարչական նոր լեզվի որոնման տարիներ էին: Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանի, ապա՝ Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը ստեղծել է մի արվեստ, որում միաձուլվում են հայրենի բնաության իրապաշտական և ռոմանտիկ ընկալումները, գունային գամման և լույսն արտահայտում էին մարդու և տիեզերքի խորհրդավոր էությունը: Քնարիկ Հովհաննիսյանի ծաղիկներով նատյուրմոտը ցուցադրության աչքի ընկնող նմուշներից է:

Нет описания фото.

ԼԱՎԻՆԻԱ և ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Թեև հանրահայտ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն համոզված էր, որ կինը չի կարող տաղանդավոր նկարիչ լինել, բայց իր երկու դուստրն էլ իրենց արվեստով ապացուցեցին, որ նման նախապաշարմունքը սխալ է. համոզված եմ՝ իրենց հայրն էլ ժամանակին վերանայել է իր կարծիքը: Տեսնելով դստեր՝ Զուլեյկայի նկարները՝ մեծ նկարիչը տպավորվել է և նրա մեջ տեսել Աստծո պարգևը, կայծը: Ընդդիմանալով հոր կարծքին, թե մասնագիտական բուհի դիպլոմ ունենալն ընդամենը ցուցամոլություն է, Զուլեյկան ընդունվել է ուսումնարան և միանգամից անցել հինգերորդ կուրս: Ստեղծագործել է՝ հոր խստ քննադատությունը հաշվի առնելով, սովորել նրանից դիմակայել ու առաջանալ արվեստում, ինչը հեշտ չի տրվում կնոջը:

На данном изображении может находиться: растение и цветок

Բաժբեուկ-Մելիքյանի ավագ դուստրը՝ Լավինիան, բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի Սուրիկովի անվ. գեղարվեստի ինստիտուտում, հոգեբանական նրբերանգներով և ճշգրտորեն հաղորդել իր բնորդների ներաշխարհը, իսկ իր բնորդները, մեծ մասամբ, Հայաստանի աշխատավոր կանայք էին: Ապրել է 83 տարի, անցել է երկար և բեղուն ուղի, ձեռք բերել ճանաչում և փառք: «SarGallery»-ում ցուցադրվում է նրա հայտնի գործերից մեկը՝ «Նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի դիմանկարը»:

ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ, ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Նկարիչների նոր սերունդներից ցուցադրվելու համար ընտրված է շուրջ տասը անուն: Դրանցից առանձնացնում եմ Նաիրա Ահարոնյանին՝ գծի նուրբ զգացողության, իրեն հատուկ երազային- նրբանկար-թռչող կերպարների համահյուսքով, Գոհար Հարությունյանին՝ Կոմիտասի կերպարի իր մեկնությամբ, Աննա Սողոմոնյանին՝ սիրո երազի իր պատկերավորմամբ, Արմինե Թումանյանին՝ կանանց պատկերների վերացարկված կոմպոզիցիայով… Պատկերասրահում ներկայացված բոլոր անուններն արժանի են հիշատակման և նրանց գործերը՝ մանրամասն քննության: Բայց դա թողնենք ակնդիրներին, որոնք կայցելեն արվեստի այս գողտրիկ օջախը և կշրջեն նրա փոքրիկ, բայց բովանդակությամբ՝ այնքա՜ն տարողունակ սրահներում:

Երևանում արդեն 8 ամիս գործող «SarGallery» պատկերասրահի պատասխանատու Արմինե Սահակյանից տեղեկացանք, որ իրենք հանդես են գալիս «Ազգային արժեքների վերադարձ դեպի երկիր» հանձնառությամբ: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտերկրում ստեղծագործող հայ նկարիչների ցուցադրություններ մեզանում, ինչպես նաև հայաստանաբնակ նկարիչների գործերի ցուցադրությունների կազմակերպում երկրի սահմաններից դուրս:

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: в помещенииНа данном изображении может находиться: 1 человекНа данном изображении может находиться: растение, цветок и в помещенииНет описания фото.На данном изображении может находиться: 1 человекНет описания фото.

На данном изображении может находиться: 1 человекНет описания фото.На данном изображении может находиться: растение и цветокНет описания фото.

Нет описания фото.На данном изображении может находиться: растение и цветок

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...