Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին, որը, ըստ հարցումների, առաջատար թեկնածուն է, ասել է, թե որ դեպքում դուրս կգա ընտրարշավից: Զելենսկին նշել է, որ իր տեղը կզիջեր Օկեան Էլզի խմբի լիդեր Սվյատոսլավ Վակարչուկին:
Զելենսկին այս մասին ասել է գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Ուկրաինական նորություններ» կայքը:
Զելենսկին նշել է, որ միայն ինքն ու Վակարչուկն են ինչ-որ բան անելու ցանկություն ցույց տվել:
Ուկրաինայի նախագահի ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին: Սվյատոսլավ Վակարչուկը նախագահի թեկնածու չէ: