Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

- in Ընտրություններ
Yntrutyun

Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները անցկացվում են այսօր՝ մարտի 31-ին: Նախագահական ընտրություններին քվեարկելու համար բացված ընտրատեղամասերը կաշխատեն տեղի ժամանակով առավոտյան ժամը 8.00-ից մինչև 20.00-ը:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են ռեկորդային թվով՝ 39 թեկնածուներ: Նախագահական ընտրապայքարը գլխավորում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. մինչև ընտրությունները մեկ շաբաթվա ընթացքում նրա վարկանիշը բարձրացել է 30%-ով: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատրաստ է աջակցել քաղաքացիների շուրջ 17%-ը, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին՝ 12,5%-ը: Սոցիոլոգները ենթադրում են, որ ապագա նախագահը կընտրվի երկրորդ փուլում:

Նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԿԸՀ-ն պարտավոր է քվեարկության արդյունքների մասին հայտարարել մինչև ապրիլի 10-ը ներառյալ: Եթե թեկնածուներից մեկը առաջին փուլում չկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին, ապրիլի 21-ին կնշանակվի երկրորդ փուլ: