Ուղիղ. Ազգային ժողովի քառօրյայի առաջին օրն ու արտահերթ նիստը

- in Տեսանյութեր
AJ

ՀՀ Ազգային Ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Մարտի 26-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 11 հարց: Օրակարգում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը:

Օրակարգում ընդգրկված է նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ նախագծեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...