Ուղիղ. ՀՀ կառավարության նիստը

- in Տեսանյութեր

Այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի։ Գաղտնի հարցերը զեկուցելու են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Օրակարգում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին, Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցերը եւ այլն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...