Մարտի 9-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում եմ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Վալերիյ Օսիպյանը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, խոսեց ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի եւ դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարեւորեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգեւավճարներով խրախուսելու եւ մի շարք այլ խնդիրներ:

Քննարկվող հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետն ու ֆինանսաբյուջետային վարչության պետը:

Ոստիկանության պետը նշեց, որ թեեւ հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ, սակայն պետք է չթուլացնել աշխատանքն ու նույն ինտենսիվությամբ շարունակել ծառայել՝ շեշտը դնելով հատկապես օպերատիվ գործունեության որակական բարելավման վրա։

Վալերիյ Օսիպյանի խոսքով՝ չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները, որոնց ընթացքում թե՛ կանխվում, թե՛ բացահայտվում են հանցագործություններ:

Կարեւորվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աշխատանքների ուժեղացումը:

Ծառայությունը պետք է առավել արդյունավետ կազմակերպել նաեւ կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության պետը հակիրճ ներկայացրեց նաեւ ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները:

Խորհրդակցության ավարտին 2018 թվականին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգեւատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...