Ոստիկանությունը բերման է ենթարկել 16 քաղաքացու

- in Հասարակություն

Ոստիկանությունը Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ցույց իրականացնող 4 քաղաքացու բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության   լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է թնթարկվել 4 անձ»,- ասաց Ջանոյանը:

Մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատա:նքները դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Ոստիկանությունը Թումանյան-Մաշտոց խաչմերուկում գործողություն են իրականացնում, որ երթևեկելի գոտուց հեռացնեն ցուցարարներին: Հիշեցնենք, որ Օպերայի հարակից մի շարք սրճարանների աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ սրճարանների ապամոնտաժման:

Այս պահին Երևանի քաղաքապետարան շարունակում է սրճարանների ապամոնտաժման աշխատակիցները:

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Նրանք բողոքում են Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի խումբ քաղաքացիներ նստել են ճանապարհին, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Ոստիկանությունը փորձում է քայլեր ձեռնարկել փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. Սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել փողոցը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սրճարաններն ապամոնտաժելու որոշումը, քանի որ այն կյանքի կոչելու դեպքում իրենք զրկվելու են աշխատանքից:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացու:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացին Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:

«Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 16 անձ»,- ասացին ոստիկանությունից:

Մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ են ուղարկվել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսավարողի, որ, համաձայն պայմանագրի, 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...