Ռուսաստանն այլևս ռազմավարական գործընկեր չէ. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել

- in Միջազգային
exxv

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով հայտարարում է, որ 1994 թվականին Ռուսաստանի ու ԵՄ միջև ստորագրված գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը վերանայման կարիք ունի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրամիությանը համապարփակ վերագնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը հակասում են ԵՄ նպատակին ու հիմնարար արժեքներին:

Եվրախորհրդարանականները կարծում են, որ Ռուսաստանն այլևս չի կարող գնահատվել որպես ռազմավարական գործընկեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...