Ator

Ռուսաստանում հրաժարական են տվել Օրենբուրգի և Մուրմնասկի շրջանների նահանգապետերը: Օրենբուրգի նահանգապետ Յուրի Բերգն ասել է, որ չի պատրաստվում մասնակցել նոր ընտրություններին, որոնք կայանալու են 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Բերգը Օրենբուրգի ղեկավարն է 2010 թվականից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մուրմանսկի նահանգապետ Մարինա Կովտունն էլ իր հրաժարականը բացատրել է նրանով, որ իշխանության վերին էշելոններում թարմացում է անհրաժեշտ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...