Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

- in Հասարակություն
shtap ohnutyun 1

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 09:51-ին  Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Այս մասին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Բախվել են «Infiniti» , «Opel », « Nissan Senatra » և «Toyօta Vitz» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...