Սերժ Թանկյանը՝ Էրդողանի նախընտրական քարոզարշավի և քաղաքականության մասին

- in Կարծիք, Մշակույթ
Serj Tankian

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Newshub պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որոնք հաջորդել են այդ ողբերգական իրադարձությանը։

Իր հոդվածում System of a down խմբի մենակատարը կոչ է արել վերջ դնել Գալիպոլիի ուխտագնացությանը:

Թանկյանը մասնավորապես գրում է, որ իր նախնիներն ականտես են եղել թուրքական վայրագություններին, ուստի ինքը Գալիպոլիի ճակատամարտի օրվան նվիրված ուխտագնացությունը թուրքական քարոզարշավ է համարում։

«Ես հարգում եմ իրենց զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցող ընտանիքներին, սակայն չեմ վստահում ժամանակակից Թուրքիայի ղեկավարների մտադրություններին»,-գրել է Թանկյանը։

Ըստ Թանկյանի՝ ահաբեկում է նորզելանդացիներին և ավստրալացիներին՝ ասելով, որ նրանց նախնիները Թուրքիայից դագաղներով են հետ դարձել։

Ապա Սերժ Թանկյանն իր հոդվածում հռետորական հարց է հնչեցնում՝ ուղղված համաշխարհային առաջնորդներին և որոշում կայացնողներին․ «Ինչի՞ եք սպասում։ Գուցե ևս մեկ ցեղասպանությա՞ն»։ Երաժիշտն Էրդողանին բռնակալ է անվանել՝ վստահ լինելով, որ նա կշարունակի ապակայունություն ստեղծել տարածաշրջանում և աշխարհում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...