Սոցապ ծառայությունում խայտառակ փաստեր են բացահայտվում

- in Մամուլ
Dram

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր:

Մասնավորապես՝ հարյուրավոր եւ հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով եւ ստացել են նպաստ:

Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղծարարների հետ, քանի որ եթե գնան քրեական գործեր հարուցելու ճանապարհով, ապա պետք է լուծարեն ծառայությունը եւ բոլոր աշխատակիցներին ուղարկեն կալանավայրեր»: