Սրճարաններն ապամոնտաժելիս քաղաքապետարանն ու ոստիկանությունը գործում են գրագետ եւ օրինապահ

- in Հասարակություն
Karen Andreasyan

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Օպերային հարակից սրճարանները ապամոնտաժելու քաղաքապետարանի նախաձեռնությանը:

«Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս:

Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշպանին, որ այսօր անելիք գրեթե չունի», – ասված է Անդրեասյանի Facebook-յան գրառման մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...