Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի, շարքային նորմալ զինվոր լինելը զապադլո չի

- in Հասարակություն

«Արդյո՞ք ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերը մասնակից լինեն տնտեսական հեղափոխությանը, այո, ես ուզում եմ, բայց ես դա պարտադի չեմ համարում, որովհետեւ ուզում եմ առանց պարտադրանքի լինի, հաճույք լինի արտերկրի մեր հայրենակիցներին հայստանայն գործընթացներին մասնակցելը:

Ես կարծում եմ, պետք է առհասարակ պարտադրանքի քաղաքականությունից հրաժարվել: Եթե որուէ մեկը որոշի, որ պետք է մեր դրսի հայրենակիցներին ինչ-որ բան պարտադրի, նշանակում է, որ Հայաստանն ավելի շատ այնտեղի ապրողի հայրենիքն է, քան սփյուռքի: Ոչ, Հայաստանը մեր բոլոր համար հավասար հայրենիք է: Մեր կառավարության գործառույթն այն է, որ որեւէ մեկի մտքով չանցնի որեւէ սփյուռքից եկած կամ տեղացի գործարարի համար կարող է խնդիրներ ստեղծել կամ առավելություն ստանալ մեկի նկատմամբ: Երբ սփյուռքահայե գործարարները գալիս են Հայաստան, հաճախ նշում են, որ հայաստանը կարծես մեծ ընտանիք լինի: հայ Ժողովուրդը մեր ընդհանուր ընտանիքն է, մենք էչ թե պետք է տեսնենք, որ ինչ-որ բան կորցրեցինք, այլ տեսնենք, որ ինչ-որ բան ձեռք բերեցինք»:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Ներկաներից մեկը խնդրեց հայ համայնքին ներկայացնել, թե ինչ է արվում այժմ՝ բանակում եղած դժբախտ դեպքերը՝ սպանություններն ու մյուս դեպքերը, որոնք հակամարտության հետ կապ չունեն, նվազեն:

«Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ միշտ եղել է հարաբերությունների այն կետն է, որը փոխառված է հանցավոր աշխարհից: Երկար տարիներ Հայաստանում երիտասարդությունը միմյանց հետ հարաբերվում էր այդ տրամաբանությամբ: Ես խոսում եմ անցյալով, որովհետեւ կարծում եմ, այդ ամենը ջարդվել է, նվազել է:

Ինձ մի դրվագ են պատմել, որը հիմա շատ տեղին է հիշելը: Երբ հեղափոխության օրերին հրապարակում մի տղաների խումբ է քայլում, մեկը մյուսի ոտքը տրորում է, տղաներից մեկն ասում է ներողություն, մյուսն ասում է՝ դու կներես, հետո ասում են, թե պատկերացնում են ինչ կլիներ, եթե այդ խոսակցությունը չլիներ այդ օրերին: Հիմա բանակում կարող է տղաները մի սեղանի շուրջ հաց ուտեն, այնուհետ ինչ-որ խնդրի պատճառով վնասեն իրար: Մենք պետք է շատ լուրջ հասկանանք խնդիրը, խորությամբ: Սա էլ է լուծման մասնիկ, որ ,մենք այդ մասին խոսում ենք,: Մի ժամանակ ասում էին բանակը մեր սրբությունն է, եկեք նման բաների մասին չխոսենք: Ես ասում եմ, ո՛չ, բանակը մեր սրբությունն է եւ պետք է սրբենք այն, մաքրենք վատ բարքերից: Ինձ շատ հետաքրքիր էր, թե իմ որդին ինչպե՞ս է ծառայում բանակում: Եվ ես անկեղծ ասած մի քիչ չարաշահել եմ ու խնդրել եմ ինձ տեղեկացնել, թե ինքն ինչպես է ծառայում: Իմ որդին մասնակցում է բոլոր աշխատանքներին, այդ թվում եւ տարածքը մաքրելու, որովհետեւ եթե ես, լինելով Հայաստանի վարչապետը կարող եմ Երեւանի կենտրոնում վերցնել ծխախոտի մնացորդն ու հավաքել տարածքը, ապա իմ որդին պետք է ոչ թե ամաչի, այլ հպարտանա նույնիսկ տարածքը մաքրելուց:

Ես հույս ունեմ, որ մյուս զորամասերում էլ կլսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի, ավել անելը զապադլո չի, կոկիկ լինելն ու շարքային նորմալ զինվոր լինելը զապադլո չի, ներողություն այս բառի համար: Այս ամենը կօգնի, որ բոլորը հասկանան, որ իրավիճակ, այո, փոխվել է»,-ասաց վարչապետը: