Վարչապետն ասում էր՝ 50+1 տոկոս բերեք, մենք ավելի շատ ստորագրություն ենք բերել

- in Հասարակություն
karavarutyan

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ ավելի քան 20 տարի է՝ գյուղապետը պաշտոնավարում է, չարաշահումներ է թույլ տվել, իրենք էլ փաստերը բերել են կառավարություն: Գյուղացիները նաև ստորագրահավաք են անցկացրել, այսօր ուղարկել են վարչապետին: Նրանց խոսքով, գյուղում ապրող բնակիչներից 70 +1 տոկոսը ստորագրել են. Վարչապետն ասում էր՝ 50+1 տոկոս բերեք, մենք ավելի շատ ստորագրություն ենք բերել,- ասացին նրանք:

Գյուղապետը էս էլ երկու-երեք ընտրություններ ա, ժողովրդին կանգնում ասում ա՝ միակ թեկնածուն ես եմ, ուզեք-չուզեք, մենք ենք անցնելու,- դժգոհեցին գյուղացիները: Նրանց խոսքով՝ ժողովրդի կողմից եթե որևէ թեկնածու է լինում, նրա “գլխին սարքում են: Գյուղապետը նաև, ըստ բնակիչների, գյուղի պետական հաստատություններում իր ծանոթ-բարեկամներին է աշխատանքի տեղավորել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...