Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իշխանությունների գործողություններին արձագանքել է ուկրաիներեն

- in Միջազգային
putin

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իշխանությունների գործողություններին արձագանքել է ուկրաիներեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այն, ինչ նրանք անում են, երբեմն վախ և տարակուսանք է առաջացնում: Ուղղակի ուզում ես հարցնել ուկրաիներեն. «З глузду з’їхав, чи шо?» (խելքդ թռցրե՞լ ես, ինչ է)»,- ասել է Պուտինը:

Նրա կարծիքով, այն, ինչ անում են Ուկրաինայի իշխանությունները, «վախ է առաջացնում»:

Նա պարզաբանել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները երբեք չեն վիճել, իսկ Մոսկվան տարաձայնություններ ունի միայն Ուկրաինայի իշխանությունների հետ: