Տականքը՝ Վազգեն Սարգսյանը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, համաձայնել է Մեղրին հանձնել

- in Կարծիք
Vahan Shirxanyan

«Քոչարյանն ու նրա շրջապատը ոչ թե մանիպուլյացիա, այլ թշնամություն են անում երկրի հանդեպ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նա ընդգծեց. «Նորմալ եմ նայում այն հանգամանքին, որ Քոչարյանն այսօր կալանավորված է, բայց թերի եմ համարում, որ կալանավորված չէ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Մարտի 1-ի գործին զգալի է և ոչ պակաս, քան Ռոբերտ Քոչարյանինը»։

Վահան Շիրխանյանն անհրաժեշտ է համարում, որ վերաբացվի և բացահայտվի նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. «Վազգեն Սարգսյանը 1999 թվականին մեկնեց ԱՄՆ, եկավ և ինձ՝ իսկ ես նրան փոխարինում էի, երբ նա գործուղման էր… ասաց հետևյալը՝ այնտեղ հանդիպել էր Ալբերտ Գոռի հետ ու ինձ ասաց՝ այս տականքը՝ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, համաձայնել է Մեղրին հանձնել։ Այսինքն՝ Մեղրին հանձնելու ծրագիրը Քոչարյանի մոտ եղել է ու նա ներքին համաձայնություն է տվել, բայց դա հակահայաստանյան, հակահայկական տարբերակ է, որի մեջ կա նաև ֆինանսական շահագրգռվածություն»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...