Տեսանյութեր. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու բացահայտումները

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մի վատ լուր ունի հայտնելու մտահոգ բոլոր մարդկանց:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն ուղղաթիռը, որը սպասարկում է կառավարությանը, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եթե այդ թռիչքները չիրականացվեն, ուղղաթիռը կվերածվի մետաղի ջարդոնի: Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ նույնը վերաբերվում է ինքնաթիռին: Նրա խոսքով, երբ այցեր չեն լինում, ուղղաթիռն ու ինքնաթիռը միեւնույն է թռիչքներ են իրականացնում: Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է իր ընտանիքի ու այցերի վերաբերյալ հարցին ի պատասխան:

Խոսելով կառավարական առանձնատան մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե ինքն այնտեղ չբնակվի, միեւնույն է, բյուջեից պետք է պահպանման միջոցներ տրամադրվեն, անձնակազմի խնդիրն էլ կա:

Ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև քարոզչության համար, և կառավարությունը դրա դեմ բան չի անում, որովհետև կաևորում է խոսքի ազատությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, նախկին համակարգի ներկայացուցիչների գնացքը վաղուց գնացել է, եթե անգամ իրենք Ֆերարիով էլ գնան, չեն հասնի հետևից: «Նրանք մի ճանապարհ ունեն, կանգնեն ժողովրդի առաջ, ներողություն խնդրեն ու ապաշխարհեն: Միլիոնավոր դոլարներ այսօր ծախսվում են կառավարության դեմ սև PR անելու համար, և կառավարությունը դրա դեմ ոչինչ չին անում, որովհետև խոսքի ազատությունը բարձր ենք գնահատում: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում ուրիշ անելիք չունեն, ՀՀ քաղաքացիների շրջանում հաջողության չեն հասնի, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ եւ Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարածք չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, եւ պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լինել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը։ Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ապօրինի սեփականաշնորհած հողատարածքների վերաբերյալ հարցին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին քրեական գործ է հարուցված, եւ որեւէ կասկած չկա, որ կապացուցվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները։

«Կամ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, եւ ուղարկվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, որպեսզի այդ հողերը վերադարձվեն համայքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։

«Երբ ես օգոստոսին խոսում է անցումային արդարադատության մասին, ասում էին, որ ահա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց ա։ Հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ՀՀ-ում նման գործընթաց չկա, բայց մենք անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել։ Դրանցից մեկի մասով էլ՝ նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողի, գույքի մասին տան խոստովանական ցուցմունքներ, ներկայանան իրավապահներին եւ վերադարձնեն այդ ամենը ՀՀ-ին։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք էս օրակարգի մասին, ապա ասեմ՝ չենք կարող մոռանալ։ Մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն, բայց շատ երկար ժամանակ չունեն բոլորիս ցույց տալու, որ իմ ասածներից անում են հետեւություններ եւ գործում են արդյունավետ՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու ուղղությամբ։ Եթե ես ռեալ գործողություններ չտեսնեմ, ուրեմն կոնկրետ քայլերի պետք է գնամ։ Բայց որեւէ մեկը թող չկարծի, թե մենք այս օրակարգը կմոռանանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՄԻՏՔ.am-ի հարցին, թե քաղաքական հեղափոխությունն ունի կոնկրետ օր ու ժամ, իսկ ահա տնտեսական հողափոխությունը մեկնարկել է, սակայն ե՞րբ է դրա ավարտը, ձեր կառավարման ժամանակաշրջանում կհասցնե՞ք այն իրականացնել, Նիկոլ Փաշինյանը նախ մեկ բառով պատասխանեց՝ այո՛, ապա մանրամասնեց, որը կարող եք տեսնել յոթերորդ տեսանյութում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...