Տնտեսական հեղափոխությունն այն է, երբ յուրաքանչյուր մարդ կարողանում է իրեն իրացնել ամբողջությամբ

- in Տնտեսական

«Մեր պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, երբ յուրաքանչյուր մարդ կարողանում է իրեն իրացնել ամբողջությամբ՝ լինի գործարար, թե գիտնական, և դրանից երկրի տնտեսությունը կսկսի զարգանալ հեղափոխական տեմպերով։ Սա մեկ ամսվա, կես տարվա կամ մեկ տարվա խնդիր չէ։

Այստեղ կա հոգեբանության փոփոխության խնդիր, որ ոչ մեկն իր համար ոչ մի բան չպետք է անի, այլ մարդն իր բարեկեցությունը բարելավելու խնդիր պետք է դնի և հասնի, և կառավարության խնդիրն է ստեղծել այդ պայմանները, որ մարդը կարողանա իրացնել իր գաղափարները բիզնեսի մեջ և ստանա հավելյալ արժեք»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Անդրադառնալով սուպերնախարարություններ ձևավորելու կառավարության նախաձեռնությանը՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ պետական կառավարման համակարգը թոփ-մենեջերների հավաքատեղի է, մարդիկ, որոնք լավագույնն են իրենց ոլորտում, իսկ դրան հասնելու համար աշխատավարձի բարձրացում և այլ մոտիվացիաներ պետք է լինեն. «Շատ լավ կառավարիչների կարիք ունեցել ենք, ունենալու ենք միշտ։ Պետական կառավարման համակարգին պետք է շատ լուրջ մոտենանք»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...