Փաշինյանը դեռ չի փակել լվացքի մեքենայի վարկը, Արարատ Միրզոյանի հաշվին էլ կալանք կա, վարկ չեն տալիս

- in Սոցիալական

Ազգային ժողովում կառավարության գործունեության կատարողականի ներկայացման  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սպառողական վարկերին, ասաց, որ դրանք լավ տարբերակ են տան ապրանքներ գնելու համար:

Ըստ վարչապետի՝ իրենց տան գրեթե բոլոր ապրանքները ապառիկով են ձեռք բերել. Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը դեռ մինչև հիմա չենք փակել, մի չորս տարի առաջ ենք վերցրել: Ինձ հարմար ա, իմ համար ավելի ձեռնտու ա ամիսը վեց հազար դրամ տամ, քան թե միանգամից 250 կամ 300 հազար դրամ տամ լվացքի մեքենա առնեմ: Հա, թող հինգ տարի ամիսը 6000 դրամ տամ:

Դժգոհեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. Պարոն վարչապետ, հենց էդ նույն տրամաբանությամբ ես էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, չվճարած տուգանք ունեի:

Սա առաջացրեց ԱԺ դահլիճում գտնվող պատգմավորների ու կառավարության անդամների ծիծաղը:

Վարչապետն ի պատասխան ասաց. Ուրեմն վաղը կգրվի, որ դուք Զեյնալյանի հետ ինչ-որ պրոբլեմներ ունեք ներքաղաքական և ինքը ձեր ոտքի տակն ա քանդում, դուք էլ իրա, դրա համար ինքը ձեր հաշիվների վրա կալանք ա դնում: Այնպես որ, դա իզուր ասացիք, նոր հսկայական ներքաղաքական ինտրիգ դրեցիք դաշտում, որը առաջիկա վեց ամիսների քննարկման հիմնական նյութն ա լինելու: Հա, ընդ որում՝ ես եմ ասել, որ կալանքը դնեք, թե՞ ես չեմ ասել:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում վարչապետին հարց ուղղեց գյուղատնտեսական ապարանքների մթերման եւ գնի վերաբերյալ՝ հետաքրքրվելով՝ արդյոք գյուղացին կկարողանա տարվա սկզբին իմանալ, թե իր ապրանքը ինչ չափով կմթերվի եւ ի՞նչ գնի սահմաններում։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ես գիտեմ Հայաստանում մարդկանց, որ կարտոֆիլ արտադրելու պատճառով տոկոսի տակ են ընկել, եւ Հայաստանում մարդիկ գիտեմ, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր։ Հայաստանից հնարավոր է տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանել։ Մենք պետք է հասկանանք, որ դա որոշակի կազմակերպչական աշխատանք է ենթադրում»։