Քաղաքապետարանը փորձում է Երևանին վերադարձնել իր մշակութային դիմագիծը

- in Պաշտոնական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը հետ կբերի մշակութային մթնոլորտը:

Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Դիմելով երևանցիներին՝ քաղաքապետը նշել է, որ այսօր ի կատար է ածվում երկար տարիների իրենց երազանքը` ազատագրվում է Օպերայի շրջակայքը:

«Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- եզրափակել է Մարությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...