Քոչարյանի հովանավորությամբ Լազարևյան ակումբի Զատուլինը՝ հող հանձնելու կողմնակից

- in Կեղտոտ լվացք
serzh-robert

Այսպես կոչված Լազարեւյան ակումբի հիմնադիր կամ համակարգող Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է արել Արցախի կարգավորման առնչությամբ:

Զատուլինը հայտարարել է, որ Արցախի անկախությունն անշրջելի է, իսկ հակամարտությունը հնարավոր է կարգավորել շատ արագ, եթե լինի «մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից գրավված շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց»:

Փաստորեն, Զատուլինն առաջարկում է «տարածք կարգավիճակի դիմաց» բանաձեւը: Ընդ որում, նա ամենեւին նոր բան չի առաջարկում: Դա մի առաջարկ է, որը գործնականում գտնվում է նախորդ քառորդդարյա գործընթացի շրջանակում ներկայացվող կարգավորման սկզբունքների տրամաբանության մեջ:

Զատուլինի հայտարարությունը հետաքրքիր է այլ առումով: Բանն այն է, որ նրա հայտարարությունը հնարավոր է դիտարկել այսպես կոչված Լազարեւյան ակումբի «դիսկուրսի» շրջանակում: Իսկ այդ ակումբի ստեղծման առիթով Զատուլինին իր աջակցությունն է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ մասին խոստովանել է Երեւանում՝ ակումբի հիմնադիր նիստում, լինելով դրա հյուրը:

Փաստորեն, Զատուլինը մատնում է Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ նախագահն օրերս հայտարարություն էր տարածել Արցախի շարժման, Վերածննդի հերթական տարեդարձի առիթով, հետո հարցազրույց տվել, որոնցում փորձել էր ներկայանալ մեկը, որը պայքարելու է «հող հանձնելու» դեմ:

Կոնստանտին Զատուլինը, որի լազարեւահենությանն աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն խոսում է տարածք հանձնելու մասին՝ Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց: Ռոբերտ Քոչարյանն աջակցու՞մ է Զատուլինի առաջարկին:

Նա իհարկե կարող է ասել, որ աջակցելով նրա նորաբաց ակումբի ստեղծմանը, ամենեւին չի աջակցում Զատուլինի բոլոր մտքերին: Սակայն, մի բան է «բոլոր մտքերը», մեկ այլ բան մտքերը, որոնք առնչվում են հայկական պետականության հիմնարար հարցին, առանցքին, այդ պետականության անվտանգության հիմնասյունին:

Եվ ուրեմն, ե՞րբ է լինելու Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Զատուլինին, հորդորելով, օրինակ, որ նրա Լազարեւյան ակումբը զբաղվի ոչ թե Արցախի, այլ ասենք հայկական պետականության դեմ կնքված ռուս-թուրքական պայմանագրերի հարցով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...