128 գրավատներից 100-ը կփակվեն պետական տուրքի բարձրացման հետևանքով

- in Սոցիալական
Pastaban

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի բարձրացման հարցը։

Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը ներկայացրեց, որ նախատեսվում է պետական տուրքի գումար սահմանել տարեկան 3 մլն դրամ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն։

Նրանք հանդիպել էին վարչապետի օգնականի հետ, նա հանդիպումից հետո տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը ասել է` իր դիրքորոշումն անփոփոխ է։ Խաչատրյանի խոսքով` առանց այն էր իրենց համար պայմանները խիստ են։ Եթե սուպերմարկետը ՀԴՄ չտրամադրելու համար առաջին անգամ տուգանվում է 150 հազար դրամով, ապա փոխանակման կետը անդորրագիր չտրամադրելու համար տուգանվում է 4 մլն դրամով կամ զրկվում է լիցենզիայից։ Նա ասաց, որ եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն։

Գրավատների պետական տուրքը բարձրացնելով և տարեկան 6 մլն դրամ սահմանելով` այն իրավիճակը կստեղծվի, որ ՀՀ տարածքում գործող 128 գրավատներից մոտ 100-ը դուրս կմնան մրցակցությունից ու կփակվեն։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող քննարկման ժամանակ ասաց գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը:
Նրա խոսքով` կառավարությունից և ԿԲ-ից հիմնավորում են, թե սա արվում է ֆինանսական շուկայի կայունության համար։ Սակայն գրավատները և փոխանակման կետերը ֆինանսական շուկայի կես տոկոսն են գրավում։
Իմ քայլը խմբակցության պատգամավորները Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման հարցով պարզաբանումներ ստանալու հանար ԱԺ կհրավիրեն կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին։ Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա քննաչկման ժամանակ ասաց Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով` այսօր Գրավատների ամսական պետական տուրքը կազմում է 8300 դրամ ընդամենը։ Այդ թիվը պետք է բարձրանա, բայց ԿԲ առաջարկած տարեկան 6 մլն դրամ շեմը շատ բարձր է, պետք է վերանայվի։
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ ասաց, որ փոփոխման համար տարրեր կան, բայց այն թիվը, որը դրված է Հարկային օրենսգրքի նախագծում, նվազեցնելու է ոլորտի գրավչությունը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...