2019 փետրվարին հունվար ամսվա համեմատ գրանցվել է անշարժ գույքի գործարքների 43.6 %-ով աճ

- in Պաշտոնական
Tun

2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով:

Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.6 %-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժին

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...