Քաղաքաշինությունը որպես գիտություն և արվեստ – Լուսանկարներ

Yerevan old

2018 թ. գարունը դարձավ բեկումնային մեր երկրի և ժողովրդի համար£ Ականատեսը և մասնակիցը լինելով այդ աննախադեպ, համաժողովրդական թավշյա հեղափոխությանը, լիահույս ենք, որ իսկապես իրավիճակ է փոխվել և վերջին երկու-երեք տասնամյակներում մեր երկրում արմատացած արատավոր երևույթներն արժանի գնահատական կստանան, կմաքրվեն և այդ հենքի վրա կկառուցվի մեր երազած ապագան մեր երեխաների, թոռների և հետագա սերունդների համար£

Իղձերն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս ջանքն ու մասնակցությունը£ Յուրաքանչյուրիս պարտքն է ամեն սխալ կամ բացթողում նկատելիս բարձրաձայնել այդ մասին` օգնելով (կամ պարտադրելով) տվյալ ոլորտի պատասխանատուներին հասկանալ, կանխել ժամանակին ուղղել թույլ տրված բացթողումներն ու սխալները£

Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածում ցանկանում եմ անդրադառնալ յուրաքանչյուրիս համար կենսական նշանակություն ունեցող մի շատ կարևոր ոլորտի` քաղաքաշինությանը£

Քաղաքաշինությունը, որին մասնակից են բազմաթիվ մարդիկ և տարբեր կազմակերպություններ, համակարգում է նրանց բոլորի ջանքերը, միավորում հնարավորություններն ու շահերը` նպաստելով երկրի տնտեսական, սոցիալական, գիտակրթական և մշակութային կայուն զարգացման նախադրյալների ստեղծմանը: Քաղաքաշինությունն, ըստ էության, կարգավորում է ճարտարապետության, կապիտալ շինարարության, շինարարատեխնիկական, սանիտարահիգիենիկ, հասարակական-տնտեսական և մարդու կենսագործունեության ընթացքում ծագող բազմաթիվ խնդիրներ:

Քաղաքաշինությունը ոչ միայն գիտություն է, այլև արվեստ է, որի միջոցով կազմավորվում են ծավալատարածական միջավայրեր, որտեղ մարդիկ ծնվում են, բնակվում, աշխատում, հանգստանում, բուժվում, սովորում, մի խոսքով` ապրում: Անշուշտ, մարդիկ ապահով կացարանների, մաքուր օդի և ջրի կարիք ունեն, սակայն բացի այս ամենից, նրանց հարկավոր է մի կենսամիջավայր, որ ներգործի գիտակցության և զգացմունքների վրա, հուզի և հոգեկան բավարարվածություն պատճառի նրանց: Բավական է հաղորդակցվել դարերի պատմություն ունեցող մեր ճարտարապետական կոթողներին, զգալ նրանց ազդեցությունը` համոզվելու, որ մեր նախնիները տիրապետել են քաղաքաշինության արվեստին:

  1. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ

Ինչպիսի ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, մեր մեծերից և ինչպես ենք այն պահպանել, զարգացրել և ինչ վիճակում ենք փոխանցում սերունդներին£

Կարծում եմ այստեղ արժե մի փոքր անդրադարձ կատարել դեպի անցյալª XIX դար, ապա թե XX դարի 20-ական թվականների սկիզբ, նոր Հայաստանի կառուցման, մեծ նվաճումների և հայկական ազգային ճարտարապետության կայացման ժամանակաշրջան:

&&&

Տարիներ առաջ լույս տեսավ Երվանդ Շահազիզի ՙՀին Երևանը՚ գիրքը` իմ հրաշալի բարեկամ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ջանքերով և դոկտոր Արամ և Սեդա Սեմերջյանների հոգածությամբ£

Անդրադառնալով Երևան քաղաքի պատմությանը և անցյալին, հեղինակն այսպիսի տեղեկություններ է հաղորդում մեզ. ՙՔանաքեռի բարձրավանդակից դիտողի աչքին Երևանի տեղը երևում է բոլորաձև սկավառակի նմանությամբ, որի մեջ անկարգ դասավորությամբ շինված են տափարակ տանիքներով, մեծ մասամբ հում աղյուսից և ճլաքարից կերտված տները, որ մինչև այսօր էլ տակավին պահպանել են իրենց, գուցե, ավելի հին ժամանակներից ունեցած բնույթը, տեսքն ու ճարտարապետությունը£

Որքան որ Երևանը հեռվից գեղեցիկ է և հաճելի յուր արտաքին տեսքով, նույնքան նա տգեղ է և անհրապույր ներսից. ծուռ ու մուռ փողոցներ, կավակերտ ու դարակերտ, իրար վրա կուտակված խճողված տներ ու տնակներ, խորդուբորդ, չորս կողմից սեղմված հրապարակներ£ Եվ այդ բոլորը ծածկված է միշտ առատ փոշով, որ ամառը, իրիկնադեմին փչող ՙԼուսավորչի քամի՚ կոչված հողմից բարձրանալով, հողածածկ տանիքների փոշու հետ միասին աչք է ուտում, մտնում, լցվում է ամեն տեղ և ապականում ամեն տուն՚£

1877 թվականին, Թիֆլիսից մեկնելով Ագուլիս, ուր հրավիրվել էր ուսուցչի պաշտոնով, Րաֆֆին կանգ է առնում Երևանում£ Ահա թե ինչ է գրում նա քաղաքի մասին իր` ՙՈւղևորություն Թիֆլիսից մինչև Ագուլիս՚ ուղեգրությունում. ՙԵրևանը մտածել է ունենալ և յուր հասարակական զվարճության տեղերը£ Պոլիցայի հանդեպ կա մի փոքրիկ այգի, որի չորեքկողմից անցնում են փողոցներ, և փոշին այնպես սաստիկ հոսանքով լցվում է այգու մեջ, որ խեղճ ծառերը անդադար հառաչում են. ՙԻ սեր Աստծո, մեզ դուրս տարեք այստեղից՚£ Րաֆֆին տխուր այլ տողեր էլի է թողել` նշելով քաղաքի կեղտոտվածությունը, որ ՙտիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից մինչև փողոցները, հրապարակները և տները՚£

Այս օրերից մոտ չորս տասնամյակ անց Երևան է այցելում Վահրամ Փափազյանը£ Այն, ինչ նա գրում է իր ՙՀետադարձ հայացք՚ գրքում, լավագույնս է ցույց տալիս 20¬րդ դարի սկզբների Երևանը£

ՙՄեկնեցինք Երևան:

Մի շարք ողորմելի կայարաններից հետո, որոնք կրում էին պատմական անուններ, ինչպես Անի, Էջմիածին և այլն, հասանք Երևան£ Սարսափելի էր ճանապարհը կայարանից մինչև քաղաք: Ջրհեղեղի ժամանակից մնացած, մինչև կեսը ցեխերի մեջ թաղված այլանդակ կառքեր, ահռելի գոռում-գոչումներով իրենց կիսամեռ ձիերին խրախուսող կառապաններով մի կերպ մեզ բոլորիս բերին քաղաքի կենտրոնը£

…Սարսափած հարցրի, թե այդ ի±նչ վայր էր. ասացին, թե այդ տեղը Ղանթար էր կոչվում, միևնույն ժամանակ և Դավա-յաթաղի, այսինքն` ուղտերի անկողին, որտեղ, սակայն, ուղտեր չէին երևում£ Իսկ երբ ուզեցի իմանալ, թե որտե±ղ էր գլխավոր փողոցը, ասացին. ՙԱ°յ, հրես դեմդ£ Աստաֆյանով բարձրացիր` կհասնես քաղաքի կենտրոնը՚£

Օ¯, այդ կենտրոնը… մի քանի հյուծախտավոր ծառերի մեջ կորած, մի խղճուկ ու բազմագմբեթ ռուսական եկեղեցու մոտից անցնելուց հետո տեսա ես այդ կենտրոնը£ Թաշկինակի տարածությամբ մի փոքր կեղտոտ գետին, միշտ նույն լպրծուն ցեխով օծված, որտեղ կար մի անդրջրհեղեղյան վարսավիրանոց մի գետնափոր բաղնիքի կողքին, անկյունում էլ մի ժամացույց` ինչ-որ շենքի կտուրին£ Թատրոնը գտնվում էր մի փոքր հեռու, որը քաղաքի ժողովարանն էր ավելի շուտ, քան թատրոն, ուր պետք է տայինք մեր ներկայացումները: Նրա ուղիղ դեմուդեմը քաղաքի արդեն միակ թատրոնական շենքն էր, որ ինչ-որ մի Ջանփոլադյանի էր պատկանում: Քիչ թե շատ տանելի արտաքինով բնակարաններ շարված էին Աստաֆյան փողոցի երկու կողմերում, որոնց արանքում երևում էին մի հարկանի ողորմելի տնակներ, նեղ, ցածլիկ դռներով և տափարակ կտուրով£ Կար, սակայն, մի քանի խանութ, որոնք քիչ թե շատ նման էին խանութի, մի նահապետական լուսանկարչատուն, մի կաֆե ՙՍիմպատիա՚ անունով, ուր ոչինչ չկար սիմպատիկ: Այս ու այն կողմ ցրված մի քանի եկեղեցի` անճաշակ ու խլխլած գմբեթերով և մի քանի մեջիտ լրացնում էին քաղաքի ցավալի պատկերը` շրջանակված լերկ, անկանաչ, ժայռոտ բլուրներով, և որը շոյել, մեծացրել էի իմ երևակայության մեջ:

Այսպես էր Երևանը, որի կյանքին ծանոթացա երեկոյան ներկայացումից հետո, թատրոնի ֆոյեում՚£

  1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Իրավիճակը կտրուկ փոխվեց Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո£ Հայաստանի կառավարության ղեկավար, պետական ականավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Խորհրդային Միության տարբեր քաղաքներից 1920-ական թվականների սկզբին հայրենիք էին գալիս ժողովրդական տնտեսության, գիտության և մշակույթի տարբեր ուղղությունների մեծ թվով բարձրակարգ մասնագետներ: Կարևորվում էր հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը£ Նրանց թվում էին հայտնի ճարտարապետներ Ա. Ի. Թամանյանը, Ն. Գ. Բունիաթյանը, Ա. Խ. Զաքիյանը, Բ. Ս. Արազյանը, Կ. Ա. Սարգսյանը, Դ. Գ. Չիսլիևը և այլոք: Նրանց հետ աշխատում էին երիտասարդ ճարտարապետներ Ս. Ա. Սաֆարյանը, Մ. Վ. Գրիգորյանը, Ա. Ա. Ահարոնյանը, Ա. Տ. Տեր-Ավետիքյանը, Հ. Խ. Խալպախչյանը և ուրիշներ:

20-ական թվականներին մի խումբ հայ երիտասարդ ճարտարապետներ ուսանում էին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արհեստանոցներ-ԲԳՏԱ-ում (ԹղձՁժԾԸհ): Դա տաղանդավոր ճարտարապետների մի դարբնոց էր, որով անցել են ԽՍՀՄ հայտնի ճարտարապետներից շատերը: ԲԳՏԱ-ն ավարտելուց հետո Հայաստանում իրենց ստեղծագործական գործունեությունը սկսեցին ծավալել ճարտարապետներª Կ. Ս. Հալաբյանը, Մ. Դ. Մազմանյանը, Գ. Բ. Քոչարը, Տ. Ն. Երկանյանը: Հետագայում Կ. Հալաբյանը դարձավ ՙՀայպետնախագիծ՚ ինստիտուտի ղեկավարը: Այս և մյուս մեծ վարպետներն արարում, կառուցում էին ա՛յն Երևանը, որը մենք բոլորս այսքան սիրում ենք, ստեղծում էին ազգային այն ճարտարապետության գլուխգործոցները, որով մենք այսքան հպարտանում ենք և քաղաքաշինական այն միջավայրն ու մթնոլորտը, որտեղ պետք է հարմարավետ ապրեն և ստեղծագործեն երևանցիները:

Չափազանց պատասխանատու է ճարտարապետության դերը, որին, ասես, ՙկյանքը կազմակերպողի՚, իսկ ճարտարապետինª նոր կենցաղ արարողի գործն է վերապահել:

Երևան քաղաքի առաջին գլխավոր հատակագծի մշակումը հանձնարարվեց Ա. Թամանյանին, որ 1924 թվականին նրա գլխավորությամբ կատարվեց և հաստատվեց կառավարության կողմից:

Այս իրադարձությամբ նշանավորվեց հայկական խորհրդային ճարտարապետության ծնունդը, որի ոճի և ազգային լեզվի ձևավորման մեջ վճռորոշ նշանակություն ունեցան հանճարեղ ճարտարապետի ստեղծագործությունները, և որն առաջին իսկ օրերից ընթացավ ազգային հնագույն մշակույթի ավանդույթների ստեղծագործական զարգացման ճանապարհով: Ա. Թամանյանի ստեղծագործության վրա ազդեցություն են թողել նրա բարեկամությունն ու համագործակցությունը Թորոս Թորամանյանի հետ, որն իր ողջ կյանքը նվիրեց հայկական հին ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրմանը, նկարագրությանը, չափագրմանը: Նա առաջինն էր, որ զբաղվեց հին հայկական հուշարձանների հետազոտմամբ և գիտականորեն ապացուցեց, որ Հայաստանի ճարտարապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության ընդհանուր շղթայում:

Կազմելով Երևանի հատակագիծը, Թամանյանը ձգտում էր ապահովել բնակչության կյանքի լավագույն պայմաններ, որի գլխավոր պահանջներից մեկը հիգիենայի և օդային ավազանի մաքրության ապահովումն է, ինչն անմիջականորեն կապված է մեծածավալ կանաչ զանգվածների և ջրային տարածքների ստեղծման, թունավոր գազերից, մրից, փոշուց պաշտպանվելու հետ` ըստ այդմ քաղաքացիների համար բնակության և աշխատանքի բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Դա XX դարասկզբին մեծ տարածում ստացած ՙքաղաք-այգու՚ գաղափարն էր, որը և Թամանյանի կողմից կիրառվեց Երևանի գլխավոր հատակագծում: Այդ նախագծով քաղաքի տարածքի մեկ վեցերորդը հատկացվում էր կանաչ տնկարկներին` ելնելով ՙքաղաք-այգու՚ չափորոշիչներից£

Նախագծված կանաչ զանգվածները չէին տրոհվում առանձին հատվածների, այլ զբոսայգիների միասնական շղթա էին կազմում, որը քաղաքն ավելի լավ էր պաշտպանում տոթից և քամիներից: Օղակաձև զբոսայգին քաղաքը գրեթե երիզում էր բոլոր կողմերից և ավարտվում ՙԱնգլիական այգիով՚: Օղակաձև զբոսայգուց դեպի քաղաքի կենտրոն նախատեսվում էր ապահովել կանաչ շերտեր, ինչպես, օրինակ, Գլխավոր պողոտան, որն ուներ 2 կմ երկարություն և 85-100 մ լայնություն:

Գլխավոր պողոտայի միջնամասում նախատեսված էր կանաչ լայն շերտ, որը քաղաքի կենտրոնական մասը պիտի կապեր Կոնդի և Հրազդան գետի կիրճի հետ:

Գլխավոր պողոտան թունելով միանում էր Հրազդան գետի կիրճին, որտեղ կամրջակներով միմյանց միացող երկու ափերին զբոսայգի պետք է լիներ: Նախատեսված էր լիճ ստեղծել` հանգստի, զբոսանքի վայրերով, շրջակայքում լողավազանով` մարզումների համար: Հրազդանի կիրճում պետք է տարածվեր կուլտուրայի և հանգստի մեծ այգին, արդյունքում ամբողջ կիրճը Երևանի համար որպես հանգստի մեծ գոտի կծառայեր:

1930-ական թթ. քաղաքի վերակառուցման հետ մեկտեղ ծավալվեցին նաև կանաչապատման աշխատանքները: Կանաչապատվեցին Քանաքեռի, Նորքի, Մարաշի, Սարի թաղի սարահարթերը, այդ աշխատանքներն ավարտվեցին 40-ական թվականներին£ Արդյունքում քաղաքի կլիման նկատելիորեն մեղմացավ:

Քաղաքը երիզող լեռների լանջերին հյուսիսային կողմից կանաչապատվեց շուրջ 1200 հա տարածք: Անտառապուրակները նախատեսվում էր հասցնել Դալմայի այգիներին և Ծիծեռնակաբերդի զբոսայգուն: Կանաչապատման ընդհանուր սխեմայում ստեղծվեցին զբոսայգիներ և պուրակներ առանձին շրջաններում. դրանցից էին Կոմերիտմիության զբոսայգին Թոխմախ գյոլի շուրջ, այգին` ուսանողական ավանի կենտրոնում, որտեղ աստղադիտարան կառուցվեց£ Կանաչ հարկաշարքեր կառուցվեցինª համադրվելով Թատերական հրապարակի անսամբլային լուծման մեջ գերակա տեղ զբաղեցնող Կարապի լճի ջրային մակերևույթին:

Քանաքեռի կանաչապատ սարահարթին 1950 թվականին ստեղծվեց ՙՀաղթանակ՚ զբոսայգին, որտեղ խոյացավ Ռաֆայել Իսրայելյանի ՙՀաղթանակ՚ կոթողը, այժմյան ՙՄայր Հայաստանը՚£

Թաղամասերում բնակելի տարածքների մակերեսը նախատեսվում էր 25-35%, մնացած մասը զբաղեցնելու էին պուրակները, խաղահրապարակները, մարզահրապարակները և բակային բարեկարգ տարածքները: Քաղաքային տարածքներն այդկերպ գոտևորելով և դրանք միմյանցից որոշակի տարածության վրա տեղադրելով, Թամանյանը լուծում էր կենտրոնի բեռնաթափման խնդիրը, ինչի շնորհիվ հետագայում հնարավոր կլիներ խուսափել խիստ ծանրաբեռնված ուղևորափոխադրումներից և երթևեկությունը կթեթևանար:

Այդպիսով լուծվում էին բնակելի զանգվածների նպատակային և հիգիենայի առումով բարենպաստ տեղաբաշխման, փոխադրամիջոցների, կանաչ տնկարկների, բնակելի թաղամասերի բեռնաթափման և կազմավորման հարցերը:

1924 թվականին Հայաստանի կառավարության կողմից, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու համար, հրավիրվեց ճարտարապետ, արվեստագետ, գիտնական, մանկավարժ Նիկողայոս Գաբրիելի Բունիաթյանը, ով պաշտոնավարեց 1924-ից մինչև 1938 թվականը: Նա անմիջականորեն մասնակցում էր քաղաքի գլխավոր առաջին հատակագծի իրականացմանը: Նրա կողմից կառուցվել է ավելի քան 70 շենք:

1924 թ. գլխավոր հատակագիծը, որը նախատեսված էր 150.000 բնակչի համար, քաղաքի բուռն զարգացման և բնակչության թվի չնախատեսված աճի հետևանքով վերանայման կարիք ուներ: Ա. Թամանյանին հանձնարարվեց մշակել նոր հատակագիծ, որը, ավաղ, չիրականացվեց Թամանյանի մահվան պատճառով:

Քաղաքի գլխավոր նոր հատակագիծը, որը նախատեսված էր 450.000 բնակչի համար, նախագծվեց Լենինգրադի ՙԳիպրոգոր՚ ինստիտուտում, հեղինակային կոլեկտիվի կողմից, որի կազմում ընդգրկված էին Մալոզեմովան, Կլեվիցկին և Ն. Ա. Զարգարյանը£ Այն հաստատվեց 1939 թվականին: Երևանի հաջորդ գլխավոր հատակագիծը մշակվեց Ն. Ա. Զարգարյանի կողմից և հաստատվեց 1951 թվականին: 1961 թ. ՙԵրևաննախագիծ՚ ինստիտուտի կողմից, հեղինակներ Մ. Մազմանյանի, Ե. Պապյանի, Գ. Մուրզայի և մյուսների կողմից մշակվեց Երևանի նոր գլխավոր հատակագիծը£ Հաջորդ գլխավոր հատակագիծը մշակվեց և հաստատվեց 1971 թ.£ 1984 թ. մշակվեց և ՀՀ կառավարության կողմից հաստատվեց Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը£ Շեշտեմ, որ բոլոր գլխավոր հատակագծերի հիմքում պահպանվել է Ա. Թամանյանի մշակած Երևանի առաջին գլխավոր հատակագծի տրամաբանական շարունակությունը£

  1. ՔԱՂԱՔԸ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Մեր սերնդի կարևորագույն խնդիրը պիտի լիներ հոգատար և սիրալիր վերաբերմունքը մեր Երևանի պատմականորեն ձևավորված կերպարի հանդեպ, կառուցապատման և վերակառուցման գործընթացում հին հատակագծի և ճարտարապետության առավել դրական ու առաջադիմական տարրերի օգտագործումը և դրանց օրգանական ներգրավումը ժամանակակից քաղաքի նոր կերպարում:

Ցավոք, վերջին, ավելի քան երկու տասնամյակների քաղաքաշինության պրակտիկայում մենք, մեղմ ասած, բավականաչափ հաշվի չենք առել շինարարության և վերակառուցման այդ կարևորագույն կողմըª հատկապես քաղաքի կենտրոնական հատվածում:

Պատմականորեն ձևավորված կերպարի հանդեպ անհաղորդությունն ու անտարբերությունը, իսկ գուցե և պարզապես անգիտությունը, հանգեցրին նրան, որ մեր մայրաքաղաքի կենտրոնը կորցրեց իր բնութագրական հատկանիշներն ու անկրկնելի ինքնատիպությունը: Թերևս մասնագիտական հմտությունները բավարար չէին կամ էլ չէին ցանկանում հաշվի առնել գոյություն ունեցող հին կառույցների ճարտարապետական մասշտաբն ու նպատակը և չէին կարևորում դրանց փոխանցումը նոր կառույցներին:

Ի վերջո, քաղաքային համալիրների ճարտարապետական լուծումներում հսկայական նշանակություն ունի ինչպես փողոցի առանձին շենքերի, այնպես էլ հենց փողոցի կամ հրապարակի մասշտաբային ճիշտ ընկալումը:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հանրապետությունում, հատկապես մայրաքաղաքում, քաղաքաշինական անառողջ մթնոլորտ է տիրել: Թույլ են տրվել բազմաթիվ և բազմաբնույթ կոպիտ խախտումներ£

Սովորական երևույթ են եղել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` գլխավոր հատակագծերի, մանրամասն հատակագծման նախագծերի խախտումները: Կառուցապատվել են հանրային օգտագործման կանաչ, ներթաղամասային և ներբակային տարածքները, որտեղ շատ կան ինքնակամ կառույցներ, ինչպես նաև համայնքների ղեկավարների կողմից համապատասխան ձևակերպումներ ստացած, կարծես թե ՙօրինական՚, սակայն քաղաքաշինական նորմերի և ծրագրային փաստաթղթերի պահանջներին հակասող բնակելի տներ, ավտոտնակներ և այլ կառույցներ:

Բակային տարածքները զբաղեցվել են բազմաթիվ շինություններով, որպես կանոն, ի հաշիվ կանաչ գոտիների և մանկական խաղահրապարակների: Մեծամասամբ այս շինությունները քարաշեն և ե/բ հիմնական կառույցներ են, նույնիսկ ունեն ստորգետնյա հարկեր և վերնակառույցներ: Շինարարությունն իրականացվել է անթաքույց, բոլորի աչքի առջև: Բազմաթիվ են դեպքերը, երբ կատարվել են քաղաքաշինական նորմերին հակասող հողահատկացումներ և տրվել շինարարության թույլտվություններ: Ղեկավար պաշտոնյաները հանրային ընդհանուր օգտագործման հողեր էին բաժանում, իրենք իրենց նվիրատվություններ անում, կառուցապատում մայթերը, կոպտորեն խախտում ՙկարմիր գծերը՚, ինչի արդյունքում փակվում էր ներթաղամասային մուտքերի մի մասը: Մշակված սխեմա էր գործում. երկրից կանխիկ դրամը արտերկիր էր հանվում, մուտք արվում ՙօֆշոր՚ ասվածներում գրանցված ընկերությունների բանկային հաշիվներին, որտեղից ՙարտասահմանյան ներդրումներ՚ անվան տակ հետ էր գալիս և ֆինանսավորում նույն անձանց ապօրինությունները` տեղում իրականացվող շինաշխատանքները: Ինչ վերաբերվում է իրական ներդրողներին, ապա նրանց մերժում էին, որպեսզի մրցակիցներ չլինեին:

Բազմաթիվ դեպքեր կան, երբ հողհատկացումներ են կատարվել հուշարձան հանդիսացող գոտիներում: Նշեմ, որ ՀՀ օրենսդրությամբ պատմության և մշակույթի հուշարձաններ են համարվում հնագույն ժամանակաշրջանի և միջնադարյան ամրոցները, միջնաբերդերը, քարայր-կացարանները, դամբարանները, ժայռապատկերները, եկեղեցիները, պաշտամունքային և աշխարհիկ կառույցները, խաչքարերը, քաղաքաշինական համալիրները, այգիները, բնակելի տները և այլն: Ցավալի է փաստել, որ թույլատրվել են հուշարձան շենքերի ապօրինի քանդումներ, վերակառուցումներ, հուշարձան փողոցներում ճարտարապետական ու պատմական միջավայրին հակասող շենքեր կառուցելու նպատակով հողհատկացումներ, արձանագրվելու են հուշարձաններն ապօրինաբար վաճառելու կամ վարձակալության հանձնելու դեպքեր:

Հուշարձան հանդիսացող տարածքներում շինություններ կառուցելն արդեն քաղաքաշինական, ճարտարապետական և մի շարք այլ չափանիշների խախտում է համարվում` անկախ այն հանգամանքից, թե ապօրինի շինությունը շինարարական նորմերին և կանոններին համապատասխանում է, թե ոչ:

Քաղաքաշինության և հուշարձանների պահպանության բնագավառներում գոյություն ունեցող անմխիթար վիճակը պայմանավորված էր համապատասխան պաշտոնատար անձանց անձնական շահագրգռվածությունից բխող գործողություններով: Ժամանակավոր օբյեկտների տեղակայման նպատակով նրանց հովանավորությամբ կատարվում էին ապօրինի հատկացումներ, տրվում էին հուշարձանների ձևափոխման անհիմն թույլտվություններ, միջոցներ չէին ձեռնարկվում` կանխելու անօրինական շինարարությունը և հողազավթումները: Շատ դեպքերում, հատկապես Երևանում, հուշարձանների հարակից տարածքներն օգտագործվել և տնօրինվել են օրենքի աննախադեպ խախտումներով: Պատասխանատու պաշտոնատար անձանց անգործության, որոշ դեպքերում նաև օրենքը շրջանցող գործողությունների հետևանքով կան բազմաթիվ ոչնչացված, վնասված կամ ոչնչացման եզրին գտնվող հուշարձաններ:

Այդ ապօրինությունները կոծկելու համար կառավարության կողմից անընդհատ, անհիմն հարյուրներով կրճատվել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը և տարիների ընթացքում հասցվել նվազագույնի£

Խախտումների շարքին են դասվում նաև այն դեպքերը, երբ հողհատկացումները կատարվում էին առանց հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության, առանց համապատասխան փորձագիտական եզրակացության, սեյսմիկ անկայուն գոտիներում` առանց սեյսմիկ ծառայության եզրակացության: Որևէ գործնական միջոց չէր ձեռնարկվում նաև մայրաքաղաքի գերեզմանատների սահմանները հստակեցնելու ուղղությամբ: Դրանք հատակագծելու և նախագծելու փոխարեն, օրինականացնում էին ինքնակամ զբաղեցված տարածքները:

Լուրջ բացթողումներ են եղել անշարժ գույքի պետական կադաստրի կողմից ինքնակամ շինությունների պետական գրանցման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման ոլորտում: Ի դեպ, կանաչապատ և անտառապատ գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների սեփականության իրավունքի ճանաչումը և պետական գրանցումը նույնպես լուրջ իրավախախտում է համարվում: Շատ դեպքերում ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման գործընթացը օգտագործվել է` որպես քողարկված եղանակով լրացուցիչ հողհատկացում կատարելու միջոց:

Արդյունքում անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականներ են ստացել բազմաթիվ բնակելի տներ, ավտոտնակներ և այլ կառույցներ, որոնք գտնվում են իրենց գործառական նշանակությանը չհամապատասխանող կամ իրացման ենթակա տարածքներում: Այդ հանգամանքը հիմք է հանդիսացել հետագայում դրանց մի զգալի մասի վերակառուցման թույլտվություններ տալուն` ստեղծելով քաղաքաշինական էլ ավելի խառնաշփոթ իրավիճակ, որոնց մի մասը` հողազավթումով:

  1. ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Քաղաքային կենտրոնների ստեղծումը ողջ քաղաքի ճարտարապետական ամբողջականությանը հասնելու կարևորագույն պայմանն է: Հրապարակների համակարգը Հանրապետության (Կենտրոնական), Ազատության, (Թատերական), Շահումյանի և Մյասնիկյանի, ինչպես նաև կենտրոնի գլխավոր փողոցները քաղաքի նախագծի հիմնական տարրերն են, որոնք էլ կազմավորում են քաղաքի կոմպոզիցիայի կենտրոնը:

Քաղաքային օրգանիզմի գործառույթների հավասարաչափ տեղաբաշխմամբ Թամանյանը կարողացավ խուսափել կենտրոնի խտացվածությունից, կանխորոշել հիմնական մայրուղիների զարգացումը, որոնք չէին խախտում հատակագծի սխեման:

Բովանդակային և ճարտարապետական լուծման առումով գլխավոր հրապարակիª գրեթե 30 տարի շարունակվող կառուցապատումն արտացոլում էր անսամբլում մի քանի շենքերի, ինչպես նաև հրապարակի ճարտարապետական լուծումներում առանձին միտումների փոփոխությունները: Սակայն կա մի ընդհանուր բան, որ միացնում է հրապարակի համակառույցի բաղադրիչները. դա միասնական ոճն է: Շենքերը հանգուցալուծված են մոնումենտալ, հարուստ միջոցներով, հայկական ճարտարապետության մոտիվների վերամշակմամբ:

Համակառույցի ճարտարապետությունը խորապես ազգային է և իր յուրահատուկ մտահղացմամբª անկրկնելի: Իրենց ծավալով, մասշտաբով, կառուցվածքով, ընդհանուր բարձրությամբ և ուրվագծով դրանք ներդաշնակվում են իրարª հավատարիմ մնալով ընդհանուր ճարտարապետական-տարածական ձևերին, բարձրություններին և տրոհումներին, ճարտարապետական բազմազան լուծումները նպաստել են ողջ համակառույցի ճարտարապետական արտահայտչականության ընդգծմանը:

Նախկինում 4-5 հարկանի շենքերի շրջապատում հրապարակն առանձնանում էր իր մոնումենտալ ծավալներով և դրանց բարձրությամբ, աչքի էր ընկնում տարածական միջավայրում:

Շրջակա նոր բազմահարկ միջավայրում նրա դերն ընկել է, այն կորցնում է իր առաջնայնությունը:

Կենտրոնի կառուցապատման գլխավոր խնդիրը պետք է լիներ ամենաթանկի պահպանումը, անցած տարիների բացառիկ կառույցների համար համապատասխան ներդաշնակ շրջակայքի ստեղծումը, որը կընդգծեր դրանց նշանակալիությունը:

Իհարկե, քաղաքը զարգանալովª չի կարող շրջանցել նոր շինարարությունները, նույնիսկ պատմական կենտրոնական հատվածը վերանախագծվում է փողոցների լայնացման կամ այլ նպատակներով:

Քաղաքային միջավայրի պահպանման և թարմացման պատմականորեն ձևավորված փորձը ցույց է տալիս, որ ապակառուցողական միջամտության հիմնական օբյեկտ է դառնում քաղաքային միջավայրի մի ամբողջ հատված, որը դիտվում է որպես քաղաքային ամբողջական և անընդմեջ գործվածք: Ցանկացած նոր օբյեկտ, շենք, կառույց, որը ստեղծվում է այդ գործվածքի ներսում, պետք է գոյություն ունենա իր ճարտարապետական միջավայրումª մարդկանց մեջ չառաջացնելով մերժողական զգացողություն:

Պատմական գործվածքի մեջ ճարտարապետական նոր տարրեր ներառելու հարցը դժվարին է, դա վերակառուցման գիտահետազոտական և գործնական խնդիրն է: Կենտրոնների վերակառուցման ընդունված տարբերակներից հիմնականը բեռնաթափումն է, առողջացումը, ինսոլյացիայի անհրաժեշտ նորմատիվների ապահովումը, կանաչապատումը, սանիտարա-հիգիենիկ պայմանների և սպասարկման բարելավումը: Պատմական կենտրոն ներթափանցած նորակառույցների առջև բավականին խիստ պահանջներ են դրվում:

Ինչպես տեսնում ենք, մեր մայրաքաղաքի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է կատարվելª մեզ բոլորիս խորին ցավ պատճառելով:

Կառավարության և Օպերայի ու բալետի թատրոնի շենքերը, լինելով Թամանյանի հանճարեղ ստեղծագործությունները, իսկական ազգային ճարտարապետության վառ օրինակներ են և հայկական ճարտարապետության զարգացման երկար տասնամյակների ընթացքում իրենց հիմնարար նշանակությունը պահպանել են մինչև մեր օրերը:

Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոնումենտալ ծավալը և չափսերը համապատասխանում են միջավայրի կառույցներին և Թատերական հրապարակին: Հրապարակում համապատասխանաբար է տեղադրված հենց ինքըª շենքը. հարավայինª գլխավոր ճակատը նայում է դեպի հրապարակ` Հյուսիսային պողոտայի առանցքով ձգվող զբոսապուրակով, իսկ համերգային դահլիճի հյուսիսային ճակատը դեպի հրապարակ է շրջված Թամանյան փողոցի առանցքով, որը սահմանակցում է Թատերական հրապարակին և փաստացի Հյուսիսային պողոտայի շարունակությունն է կազմում` սանդղահարթակային անցումների, ջրվեժների, ծաղկանոցների ու սանդուղքների կասկադով կենտրոնը կապելով քաղաքի հյուսիսային հատվածին£ Փողոցը ստեղծված է շատրվաններով և ծաղկանոցներով 60 մետր լայնությամբ ձգվող զբոսայգու տեսքով: Թատերական հրապարակի կողմից սկսվում է 2 աշտարակներով 9 հարկանի շենքերով փողոցը, որոնց ուղղահայաց ծավալը համապատասխանում է հրապարակի մասշտաբին, իսկ փողոցի և կասկադի առանցքով, Քանաքեռի սարահարթի եզրին վեր է խոյանում 50 մետրանոց մի կոթող (Մոնումենտ), որն ամփոփում է հյուսիսից հարավ ձգվող հատակագծային առանցքը:

Ցավոք, անուղղելի սխալներ` հողհատկացումներ և գավառական տեսքով կառուցապատումներ թույլատրվեցին նաև Կասկադի աջ և ձախ լանջերին: Իր ծավալով, համաչափություններով և ճարտարապետական կերպարով հատկապես խորթ է այդ միջավայրում Շառլ Ազնավուրի կեցավայր¬տուն-թանգարանի շենքը£ Ժամանակին կանաչապատ այդ լանջերը քաղաքի թոքերի մի հատվածն էին, որոնք ամռանը երևանցիներին պաշտպանում էին լեռնահովտային քամիների բերած փոշուց:

Երևանի կենտրոնի վերակառուցման նախագծի թեմայով բազմիցս մրցույթներ են անցկացվել, առաջարկներ են մշակվել: Բավականին հետաքրքիր կոմպոզիցիոն լուծումներ են առաջարկվել Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ճարտարապետական միջավայրի ձևավորման համար: Առաջարկվել են միմյանց հետ կապված հետիոտնային տարածքների համակարգի տարբերակներ, որոնք Թատերական հրապարակից աստիճանաձև շարժվում են դեպի Գլխավոր հրապարակ (ՙԵրևաննախագիծ՚, 1974 թ.): Մեկ այլ տարբերակով այդ ողջ տարածքը հանգուցալուծվում էր պուրակային անֆիլադային կոմպոզիցիայի տեսքով: Մրցութային այլ տարբերակներում պողոտան առաջարկվում էր ձևավորել քաղաքաշինական երկու կարևորագույն հանգույցները կապող Գլխավոր լայն պողոտայի տեսքով:

Սակայն առանց կենտրոնի վերակառուցման ծրագիր մշակելու, առանց դրա կառուցապատման քաղաքաշինական բանաձևը որոշելու, առանց կենտրոնի հատակագծի մանրամասն նախագծման, Երևանի կենտրոնի ողջ տարածքը վերաձևվեց առանձին հատվածների և ՙնվիրվեց՚ մասնավոր պատվիրատուների (իշխանությանն առանձնապես մոտ գտնվող հովանավորյալներին): Հատկացումների սահմանները կառուցապատման, չափազանց խիտ դասավորված բազմազան բնակելի կազմավորումների կարմիր գծերը դարձան:

Հյուսիսային պողոտայի կառուցապատման խնդիրները ներկայացնելու ժամանակ որդեգրվեց մի սկզբունք, ըստ որի պողոտայի կառուցապատման համալիր նախագծեր չեն մշակվի և մրցույթներ չեն հայտարարվի: Կազմվել էր ճարտարապետների մի խումբ` քաղաքի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի գլխավորությամբ, որը հատվածային կառուցապատման սկզբունքով պետք է իրականացներ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: Հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով էր ընտրությունը կատարվել: Մենք ունենք բազմաթիվ շնորհալի ճարտարապետներ, որոնց զրկել են Երևանի կարևորագույն հատվածի կառուցապատմանը մասնակցելու հնարավորությունից:

Ընդամենը 27 մետր լայնությամբ Հյուսիսային ՙպողոտան՚ վերածվեց նեղ միջանցքիª դրա վրա կախված անհասկանալի ճարտարապետությամբ կառուցված 10 և ավելի հարկանի շենքերի հսկայական ծավալներով (շենքի բարձրության ընդունելի նվազագույն հարաբերակցությունը փողոցի լայնությանը սովորաբար 1:1.5 է):

Հաշվի չեն առնվել այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են նորի համադրելիությունը շրջապատին և տարածական հավասարակշռությունը, կոպտորեն խախտված են կոմպոզիցիայի սկզբունքները. որքան շենքը բարձր է, այնքան այն ավելի հեռու պետք է լինի մայթեզրիցª տարածության և շենքի միջև հավասարակշռությունը պահպանելու համար:

Ազգային ժառանգությունը մեխանիկորեն են օգտագործել, խեղաթյուրվել է կոմպոզիցիոն տրամաբանությունը և անտեսվել են հարմարավետության հարցերը:

Խոշոր շենքերի ճարտարապետական լուծումներում անսկզբունքայնորեն պատճենվում են հնագույն հուշարձաններին բնորոշ պատմական ճարտարապետության հնարքներըª առանց հաշվի առնելու դրանց իրական չափսերը, կառույցների տեսակները և տեղանքի պայմաններին ու եղանակային պահանջներին համապատասխանությունը:

Ցավոք, մայրաքաղաքի երկու գլխավոր հրապարակները` Հանրապետության և (Թատերական) Ազատության, լավագույն ճարտարապետությամբ աչքի ընկնող շենքերի հետ միացնող կոմպոզիցիոն նորª գեղագիտական բարձրարժեք, ճարտարապետական անսամբլի լավագույն որակներով օժտված առանցք ստեղծելու բոլոր հնարավորությունները կորսվել են ճարտարապետների անտաղանդ կոլեկտիվի կողմից, որը ստանձնել է Երևանի պատմական կենտրոնի, նրա առավել կարևոր և պատասխանատու հատվածների վերակառուցման և կառուցապատման պատասխանատվությունը:

Նույն անճաշակությունն է տիրում նաև պետական բարձրաստիճան նախկին չինովնիկների և օլիգարխների ՙմոնումենտալ՚ սյուների, կամարների, դեկորների առատությամբ աչքի ընկնող պալատ-առանձնատներում` կառուցված հանրային տարածքներ համարվող կանաչ այգիների տեղում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո հիմնվել-կանաչապատվել էին մեր ծնողների կողմից, վերածվել հանգստի գոտու£ Սոցիալական փոփոխությունների շրջանում պետական պաշտոնյաները` հանկարծակի հարստացած մեծահարուստները, իրենց գերազանցությունն ընդգծելու համար, համատարած աղքատության ֆոնի վրա ի ցույց էին դնում իրենց ունեցվածքը:

Վերջին 20-25 տարիների ընթացքում քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բնակելի շենքերի կառուցապատման չտեսնված խտացում, հսկայական բազմահարկ ՙէլիտար՚ բնակելի շենքեր են կառուցվել: Բնակիչների թվի նշանակալի կուտակումը այդ հատվածում հանգեցրել է փոխադրամիջոցների ավելի մեծ բեռնվածության, ամբողջ ենթակառուցվածքում կոմունիկացիաների մեծ լարվածության: Հսկայական բազմահարկ շենքերը լցնում են կենտրոնի ողջ տարածքը, Հանրապետության հրապարակի, Հյուսիսային և Գլխավոր պողոտաների շրջակայքը դուրս են գալիս դրանց վրա£

Միմյանց կիպ հպված կառուցվել են հսկայական բազմահարկ շենք-հրեշներ, սակայն այդ գոտիները սպասարկող նորմալ մայթեր և փողոցներ չկան: Գլխավոր պողոտայի 85-100 մ լայնության դեպքում անհրաժեշտ է զբոսայգու շուրջ լայն փողոցներ և պարագծային կառույցի երկու կողմերի ողջ երկայնքով մայթեր ունենալ, այլ ոչ թե կանաչ զանգվածի հաշվին կառուցապատել նոր առևտրական խոշոր համալիրներով£

Անկասկած, ստեղծված ճարտարապետական միջավայրի մեջ այս կոպիտ ներխուժումը սիրելի մայրաքաղաքի ազնվական դեմքին անբուժելի սպիներ է թողել: Իրենց համար օտարª ուրբանիստական միջավայրում են հայտնվել մեր երկու գլխավոր հրապարակները: Կենտրոնի կառուցվածքում դրանք կորել են բազմահարկ կառույցների մեջ, կորցրել են իրենց առաջնային դերը, հասարակական և քաղաքաշինական նշանակությունը:

Փոքր կենտրոնը վերածվել է անհոգի ուրբանիստական շրջանի, որը իրեն խորթ շրջապատի կողմից ճնշված է զանգվածով և բարձրությամբ: Դա արդեն այլ միջավայր է, տարածական այլ չափումներ են, որոնք հանգեցրել են Երևանի պատմական կենտրոնում մի ամբողջ ճարտարապետական այլանդակ համալիրի ստեղծման:

Կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ, Երևանի կենտրոնին ոչ հեռավոր ապագայում նույնիսկ ոչ թե տրանսպորտային ճգնաժամ, այլ իսկական փլուզում է (ՍՏսսՈտր) սպառնում, ինչը այսպիսի գերխիտ կառուցապատման և բնական օդափոխման պայմանների էական վատթարացման դեպքում կհանգեցնի քաղաքի բնակիչների, հատկապես երեխաների առողջության համար անկանխատեսելի բացասական հետևանքների:

Ապշեցնում է այն անփութությունն ու հանցավոր անպատասխանատվությունը, որը դրսևորվեց այնպիսի լուրջ և պատասխանատու խնդիրների լուծման ժամանակ, ինչպիսին կենտրոնի վերակառուցումն է, որը բերեց մեր մայրաքաղաքի քաղաքաշինական միջավայրի այլանդակ վերակերպումների:

  1. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ,

ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ¬ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԵԼԻՆ Է

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից է նաև տիրող ընդհանուր անպատժելիության մթնոլորտը: Դեռ ոչ մի պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել զանգվածային բնույթ ստացած սխալ հողհատկացումների, գլխավոր հատակագծերի կոպիտ խախտումների, սահմանված կարգի խախտմամբ տրվող շինարարության ու քանդման թույլտվությունների և բազում այլ խախտումների համար:

Օրենքով մարզպետների և համայնքների ղեկավարների վրա է դրված ինքնակամ շինարարությունը կասեցնելու, կանխարգելելու և դրանց հետևանքները սահմանված կարգով վերացնելու պարտականությունը£ Երևանի քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեության բնագավառում լայն լիազորություններով օժտված պետական կառավարման մարմին է` ՀՀ օրենսդրությամբ հսկայական իրավասություններ ունենալով քաղաքաշինության բնագավառում£ Սակայն շատ դեպքերում ապօրինությունները կատարվում են հենց այդ մարմինների տարբեր օղակների գիտությամբ և լուռ թողտվությամբ, առանձին դեպքերում նաև` ուղղակի հովանավորությամբ:

Երևան քաղաքում տարիներ շարունակ հողհատկացումները կատարվել են հաստատված ծրագրային փաստաթղթերի` գլխավոր հատակագծի և մանրամասն հատակագծման նախագծերի (ՄՀՆ) կոպիտ խախտումներով, առանց հողի կատեգորիայի և հողակտորի գործառական նշանակության փոփոխությունը սահմանված կարգով իրականացնելու: Թույլ են տրվել հատկապես Կենտրոնի ՄՀՆ-ի բազմաթիվ խախտումներ: Առանց պատշաճ քաղաքաշինական հիմնավորումների կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ բազմաբնակարան բնակելի տներ:

Նմանօրինակ խախտումները կոծկելու, ավելի շուտ դրանք արդարացնելու նպատակով դրա համար պատասխանատու պաշտոնյաները պատճառաբանում էին, որ քաղաքի գլխավոր հատակագիծը հնացել է ու չի բավարարում ներկայիս քաղաքաշինության պահանջներին և գլխավոր հատակագծում կատարելով փոփոխություններ, ներառել են իրենց կողմից կատարած ողջ ապօրինի հողհատկացումները£ Ինձ թվում է, որ ընթերցողը նույնպես կհամաձայնվի այն մտքին, որ այդպես կոչված ՙհնացած՚ գլխավոր հատակագծին հարազատ կառուցված նախկին Երևանը ավելի գեղեցիկ էր, ինքնատիպ և հարմարավետ երևանցիների համար, քան ներկայիս ՙքաղաքաշինության պահանջներին համապատասխան՚ և ՙհնացած՚ գլխավոր հատակագծի մերժմամբ կառուցապատվածը:

Անթույլատրելի կերպով կառուցապատվեցին օղակաձև զբոսայգու զգալի հատվածներ£ Կանաչ տարածքների հաշվին կառուցվեցին մեծածավալ առևտրի և ժամանցի օբյեկտներ£ Հատկապես ծանրաբեռնված է Սայաթ¬Նովայի և Խորենացու փոխմիջանկյալ հատվածը, որտեղ, կարելի է ասել զբոսայգուց բան չի մնացել£ Զբոսայգու 2¬րդ հատվածում, Աբովյան փողոցի կողմից, 1965 թ. տեղադրվել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի կերտած Ավետիք Իսահակյանի գեղեցիկ հուշարձանը, որը այսօր շրջապատված է բազմաթիվ անճաշակ առևտրական օբյեկտներով£

Հրազդանի մեծ կամրջի սկզբնամասում ու վերջնամասում, այդ կարևոր և եզակի ինժեներական կառույցի օտարման գոտիներում, տարերայնորեն կառուցվել են տարբեր տիպի ու չափերի, ճարտարապետական խայտաբղետ լուծումներով շինություններ` աղճատելով պատմական հուշարձան հանդիսացող հոյակերտ կամրջի ամբողջականությունը, խաթարելով Կիևյան փողոցի սկզբնամասի` Երևան քաղաքի երբեմնի մուտքը հանդիսացող և դասական ճարտարապետության ավանդույթներով իրականացված քաղաքաշինական համակառույցի միասնականությունն ու ներդաշնակությունը:

Անհանդուրժելի է Երևան քաղաքի կենսագործունեությունն ապահովող ինժեներական կոմունիկացիաների օտարման գոտիների հատվածական կառուցապատումը, որը վտանգ է պարունակում և խոչընդոտում է այդ կառույցների պահպանման, շահագործման և դրանց հատուկ ռեժիմի ապահովման համար:

Քաղաքաշինական բնույթի լուրջ խախտումներ են թույլ տրվել միջազգային հաղորդակցության ՙԶվարթնոց՚ օդանավակայանը մայրաքաղաքին կապող մայրուղու երկայնքով օտարման գոտիներում: Այստեղ սնկի պես աճեցին տարաբնույթ ու խայտաբղետ օբյեկտներ` անճաշակ կառույցներով աղավաղելով այդ կարևորագույն ճանապարհահատվածի նկարագիրը: Ստեղծված իրավիճակն այսօր արդեն մեծ բարդություններ է առաջացրել մայրուղին միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

Հետաքրքիր է` ո±վ և ի±նչ հիմնավորումով է թույլատրել քանդելու երևանցիների սիրված և Երևանի կերպարի անբաժանելի մաս կազմող այնպիսի կառույցներ և համալիրներ, ինչպիսին Երիտասարդական պալատն է, Կինոյի տունը, ՙՍևան՚ հյուրանոցը, Կրկեսի շենքը, տպարանի շենքը և մյուսները, որոնց մի մասը պատմության և մշակույթի հուշարձաններ էին հանդիսանում£

Իսկ մեր օրերում Երևանի արդեն նոր իշխանությունների թույլտվությամբ, ինչը հատկապես ցավալի է, քանդվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախկին` ազգային ճարտարապետության ուրույն դիմագծերով գեղեցիկ շենքը£

Իսկ ո±րն է հիմնավորումը ՙԴվին՚ հյուրանոցի ուրույն կերպար ունեցող համալիրը լրիվ կերպարանափոխելու արդյունքում քաղաքը զրկելու ևս մի հայտնի կառույցից£ ՙՌոսիա՚` ՙԱյրարատ՚ կինոթատրոնի ժամանակակից ճարտարապետությամբ և եզակի ինժեներական լուծումներով շենքը տեղադրված լինելով մի քանի կարևոր փողոցների հատման կենտրոնում, իր բացօթյա ընդարձակ հարթակներով և շրջակա ազատ բարեկարգ տարածքներով լավ դիտվում էր բոլոր կողմերից և դոմինանտ դեր ուներ քաղաքի այդ հատվածի համար£ Հիմա այդ կղզյակի ամբողջ տարածքը, ներառյալ կինոթատրոնի բաց հարթակները, խիտ կառուցապատվել են խայտաբղետ շենքերով, աղավաղելով քաղաքի այդ հատվածի քաղաքաշինական միջավայրը` նաև առաջացնելով տրանսպորտային խցանումներ քաղաքի այդ հատվածում օրվա գրեթե բոլոր ժամերին£

Ոտնահարելով շինարարական նորմերի և կանոնների բոլոր պահանջները, դրսևորելով հանցավոր վերաբերմունք մատաղ սերնդի հանդեպ, ահռելի բարձրահարկ շենքերով կառուցապատվել են դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների տարածքները (օրինակ` Չարենցի, Անդրանիկ Մարգարյանի, Շիրվանզադեի անվան և այլն), զրկելով մատաղ սերնդին խաղահրապարակներից և կանաչ տարածքներից£

Շարունակվում է բարձրահարկ ահռելի շենքերի կառուցումը փոքր կենտրոնում, ինչպես, օրինակ, Պուշկինի փողոցում, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, Աբովյան, Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում Հանրապետության հրապարակի մոտ և այլն£

Ամեն մի նման շենքի կառուցումով մենք միանգամից զգալիորեն մեծացնում ենք առանց այդ էլ գերխիտ ծանրաբեռնվածությունը փոքր կենտրոնի ամբողջ ենթակառուցվածքի վրա£

Ցավոք, նման օրինակները շատ են մեր քաղաքում և զարմանալի է, որ մինչև այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել այս բոլոր անուղղելի ապօրինությունների համար£

  1. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս ամենի արդյունքում ամենաողբերգական վիճակում է հայտնվել մեր մայրաքաղաքի քաղաքաշինական բնապահպանությունը:

Կանաչապատումը միայն քաղաքի գեղագիտական գեղեցկությանն ու հարմարավետությանը չի միտված, դա միայն արտաքին կողմն է: Անհրաժեշտ է հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ կանաչապատման բոլոր տեսակներն ամենից առաջ բնակիչների առողջությանն են ծառայում, մաքուր օդ են ստեղծում: Կանաչ բույսերն իրենց կենսագործունեության ընթացքում թթվածին են արտադրում և ապահովում են կյանքի առկայությունը մեր մոլորակում: Դրանք քամուց պաշտպանվելու միջոց են, մեղմացնում են կլիման, ֆիլտրում են փոշին և օդի այլ աղտոտումները, նվազեցնում են թունավոր գազերի խտությունը, նպաստում են մթնոլորտի քիմիական և կենսաբանական մաքրմանը: Ձայնամեկուսիչ հատկության շնորհիվ խոչընդոտում են աղմուկի տարածմանը, միաժամանակ օդի տատանումներից առաջացած տերևների սոսափյունը խլացնում է քաղաքի աղմուկը: Փրկարար ստվեր ու զովություն են տալիս կիզիչ օրերին, ինչը հատկապես կարևոր է մեր կլիմայի համար:

Այդ պատճառով, կանաչապատելով փողոցներն ու թաղամասերը, ներթաղային և բակային տարածքները, շենքերի միջև ընկած բացվածքները, շինություններից ազատ բոլոր տարածքները, մենք կյանքի առավել հարմարավետ և առողջ միջավայր ենք ստեղծում բոլորիս համար: Սիզամարգերի կանաչն ամենուր անհրաժեշտ է, այն պետք է հողն ամբողջությամբ ծածկի, առանց դրա մենք փոշուց չենք ազատվի:

Անտրոպոգեն ազդեցությունների պատճառով (մարդու տնտեսական գործունեության արդյունքում բնության մեջ առաջացող փոփոխություններ) անցանկալի շտկումներ կարող են առաջանալ քաղաքի օդային ավազանում, իսկ շուրջ 15-20 տարի անց դրանք արդեն ամբողջական և անշրջելի կդառնան:

Վերջին 2-3 տասնամյակների ընթացքում մեթոդաբար և անխղճորեն ոչնչացվել են կանաչ տնկարկներիª անտառապուրակների, զբոսայգիների, այգիների և ներթաղային տարածքների ու բակերի ծառերի, բույսերի զգալի հատվածներ: Դրանց տեղը զբաղեցրել են մասնավոր անձանց պատկանող հսկայական շենքեր և կառույցներ, հյուրանոցներ և բիզնեսի ու առևտրի այլ օբյեկտներ, շքեղ առանձնատներ և դղյակներ, ավտոտնակներ և այլն:

Երևանի առաջին գլխավոր հատակագծով, որը նախատեսված էր 150.000 բնակչի համար, նախատեսված էր այնքան ծառ և այլ կանաչ տնկիներ, որ մեկ մարդուն բաժին հասներ 10 քմ կանաչ տարածք և 6 քմ` ընդհանուր օգտագործման: 1980¬ական թվականներին մենք դեռևս հեռու էինք այդ ցուցանիշներից: Կարելի է ենթադրել, թե վերջին 25 տարիների քաղաքաշինության գործունեության արդյունքում այդ չափորոշիչը կրիտիկական նիշից որքան է իջել:

Ինչպիսի±ն է իրականությունն այսօր, քանի± մետր կանաչ է բաժին հասնում Երևանի մեկ բնակչին: Հիշեք բազմաթիվ ռեստորանները, մոթելները և այլ կասկածելի հաստատությունները, որոնք կառուցվել են Հրազդանի կիրճում (Երևանի հանգստի գլխավոր գոտում), հյուրանոցներ և շքեղ ՙպալլացոներ՚ կան ՙՀաղթանակ՚ զբոսայգու շուրջ` անտառահատված գոտում, փոքր կենտրոնի շուրջ գտնվող Օղակաձև զբոսայգին, որ բոլոր հատվածներում կառուցապատված է, էլ չենք խոսում Օպերայի և բալետի թատրոնի շենքի շուրջ գտնվող զբոսայգու մասին, որը խիտ կերպով բոլոր կողմերից շրջապատված է սրճարաններով, ստորգետնյա բետոնապատ մի քանի հարկանի առևտրի օբյեկտներով:

&&&

Մինչ այս հրապարակումը պատրաստվում էր տպագրության, ականատես եղանք անհավատալի թվացող մի իրողության. Օպերայի և բալետի շենքի շուրջ սարդոստայնի պես գործված ու խճճված սրճարաններն իրենց տեղը ստիպված են զիջել. բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են սկսվում, ինչը շատ հուսադրող է£ Մյուս կողմից, այս մեկ փաստն անգամ հուշում է մեր կողմից բարձրացված հարցերի կարևորությունը£

Կարծում եմ այս ցուցակը կարող է լրացնել յուրաքանչյուր երևանցի և այն կարող է չավարտվել:

Երկու օրինակ` ցույց տալու ժառանգություն ստացած կանաչ տարածքների հանդեպ մեր վերաբերմունքը£

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՅԳԻ. Անգլիական (կամ Թատերական) այգին Երևանում առաջին հասարակական այգին էր£ Միակը մինչև 1920 թվականը£ Հիմնվել է 1850 թ., բայց պաշտոնապես բացվել է 1910 թ. հոկտեմբերի 3¬ին£ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև£ Ձևավորումը և բարեկարգումը շարունակվել է 19¬րդ դարի 60¬ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներ£ Ծառեր են բերվել Ռուսաստանից և Լեհաստանից£ Այգին կառուցվել է եվրոպական ձևով և դա էր երևի պատճառը, որ կոչվել է ՙԱնգլիական այգի՚£ Խորհրդային տարիներին այգին վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի£ Գլխավոր ծառուղու աջ կողմում հուղարկավորվեցին 1920 թ. մայիսյան ապստամբության ղեկավարները£ Այգին վերանվանվեց 26 կոմիսարների անունով, որը կրճատ տարբերակով հայտնի է որպես ՙԿոմայգի՚£

Մեր ժամանակներում այգին ապօրինի կերպով կառուցապատվել է բոլոր կողմերից£ Բնակելի շենքեր, բիզնես օբյեկտներ, դեսպանատներ, հյուրանոցներ և այլն£ Արդյունքում զգալիորեն կրճատվել է այգու կանաչ տարածքը` կտրելով հետիոտն շարժումը հարակից փողոցներից£

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԸ. Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ¬ի գահակալության ժամանակահատվածով£ Հնագույն ժամանակներից այստեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել£ Դալմայի այգիների մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ¬ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոցի տաճարի հարևանությամբ£ Ըստ Երվանդ Շահազիզի, ՙԴեոլմեներն՚ այն հին, գետնափոր ճանապարհներն են, որոնցով ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է այգիները£ Տարածքը պատահական չի ընտրվել£ Այն ունի հարավ¬արևմտյան թեքություն, որը լուսավորության և ջերմային պայմանների առումով առավել նպաստավոր է այգեգործության համար£ Նախկինում ամբողջ տարածքը սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը£

1950 թ. Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է 7 մառան` 420 գինու կարասներով` յուրաքանչյուրը 800-1200 լիտր տարողությամբ£

Մինչև օրս պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը կառուցվել է Ռուսա Բ¬ի կողմից Հրազդան գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով£ Ջրանցքն սկիզբ է առնում Դավթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ 3 կիլոմետր, ապա դուրս է գալիս Հրազդան գետի կամրջին հարող այգու տարածք£ Ունեցել է 8,5 կիլոմետր երկարություն, այն ջրի ամենամեծ պաշար ունեցող ջրանցքն է£

Ըստ Երվանդ Շահազիզի` Դալմայի ջրանցքը մեկն էր Երևանի այն գլխավոր առուներից, որոնք սնվում էին Հրազդան գետից£ Դրանք այնքան լայն ու երկար էին, որ գետի ջրերի մի մասը բերում էին քաղաք և հասցնում քաղաքի բոլոր հեռավոր անկյունները` լցնելով ՙԹոխմախան գյոլ՚ կոչվող լճակը, որից ջուր էր մատակարարվում Շահարի հանքին£ Ըստ Շահազիզի` Դալմայի ջրանցքի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը` 3 վերստ£

Երևանի կառավարիչներից մեկի հրահանգով ուսումնասիրություններ են կատարվում£ Պարզվում է, որ նախկինում դաշտը ոռոգել է մի ջրանցք£ Կանչում են ժամանակի բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում գտնել վաղեմի ջրանցքի ակը£ Այնուհետև վարպետներ են կանչում Մակուից, Թավրիզից, Սպահանից, որոնք գնում են ջուրն ի վեր և հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը£ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են բացել խցանված ակը` դեոլմե անել£ Բացելուց հետո Հրազդանի աջ ափին 149 այգի է տնկվում£

Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ պատմամշակութային համալիր են£ Դրանք պատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում մեր երկրի համար, որոնք պետք է պահպանվեն պետության կողմից£

Մինչև 2000 թ. Դալմայի այգիներն ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում` 790 հա պահպանման տարածքով, սակայն անհասկանալի պատճառներով այդ գոտում դուրս մնաց 277 հա տարածք£

Մինչև 2004 թ. Դալմային հարող ու այգիների մի մասը համարվող Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցուցակում նույնպես արձանագրված էր որպես պահպանվող հուշարձան, ինչը ենթադրում էր, որ այն պետք է պաշտպանվեր կառուցապատումից£

Սակայն մինչև 2003 թ. տարածքն արդեն կառուցապատվել էր չորս կողմից և այգիներից մնացել էր մի փոքր հատված£ 2004 թ. ՀՀ կառավարության կողմից Դալմայի այգիների 150 հա տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, իսկ վարձակալված տարածքները խլվեցին հողօգտագործողների ձեռքից£

Հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձան հանդիսացող տարածքը իշխանությունների կողմից մասնատվեց և որպես անձնական սեփականություն բաժանվեց տարբեր հողօգտագործողների միջև£

Նույն 2004 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում էր Երևանի Դալմայի այգիների 750 հա գոտուց կանաչապատ թողնել միայն 256¬ը£ Թույլատրվեց Երևանի քաղաքապետարանին վաճառքի հանել Դալմայի այգիների առանձին հատվածներ, որտեղ սկսվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ£

2012 թ. սկսվեց ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող մայրուղու շինարարությունը£ Ավտոմայրուղին անցնում է Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի սահմանով, որի արդյունքում 5,3 հա հողամաս վաճառվեց£

ՆՈՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վերջին ժամանակաշրջանում բավականին հուսադրող ազդակներ ենք ստանում քաղաքապետարանից` բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ£ Քաղաքային տրանսպորտի աշխատանքի նորովի կազմակերպում, մետրոյի նոր կայարանների կառուցում, կանաչապատում, պայքար ապօրինի շինարարության դեմ և այլն£ Շատ ուրախալի և ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ մտահոգություններ են առաջանում այսօրվա գործելաոճի և խնդիրների լուծման սկզբունքների առումով£

Ուրեմն, ինչպե±ս վարվել, որ վերստին քաղաքաշինական կոպիտ սխալներ թույլ չտրվեն և ամեն ծրագրի համար ընտրվի ամենաճշգրիտ տարբերակը£

Օրինակ, տրանսպորտային խոշոր և ծանրաբեռնված հանգույցների արդիականացման համար կան տարբեր նախագիծ¬առաջարկներ£

Երևանում նախատեսվող քաղաքաշինական ծրագրերը պետք է ընտրվեն մրցույթային կարգով, քննարկվեն մասնագիտական հանրության, ճարտարապետների, նկարիչների, գրողների, լրագրողների և այլ ստեղծագործական միությունների և հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ, որի արդյունքում իշխանությունները կունենան առաջարկություններ, որից ընտրություն կատարելով կյանքի կկոչվեն ամենաարժանի և քաղաքի բնակիչների համար լավագույն տարբերակները£ Պետք է հրաժարվել այն արատավոր գործելաոճից, որ նման հարցերը լուծվում են նեղ շրջանակի չինովնիկների աշխատասենյակներում£

Այսօր Երևանի համար կենսական նշանակություն ունի քաղաքային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման արմատական ձևափոխումը£ Որ մեր փողոցներից պետք է վերանան բոլոր տեսակի ՙԳազել՚¬ները, կարծում եմ ակնհայտ է£ Դրանք պետք է փոխարինվեն մեծ, ընդարձակ, ամեն առումով հարմարավետ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսներով£ Չինաստանի նվիրած ավտոբուսները նպատակահարմար կլինի օգտագործել միջհամայնքային երթուղիներում` ուղևորափոխադրումների համար£

Իհարկե, անգամ այս պարագայում հնարավոր չի լինի բոլոր խնդիրները լուծված համարել£ Նույնիսկ ամենաարդիական ավտոբուսները ստիպված կլինեն բավականին ժամանակ վատնել` կանգնելով ամենուրեք առաջացող տրանսպորտային խցանումների մեջ£ Կարծում եմ նպատակահարմար կլինի քաղաքային տրանսպորտի երթևեկության համար նախատեսել առանձին շարքեր, ինչը կարելի է անել փողոցներում ավտոկայանատեղերի համար կարմիր գծանշաններով առանձնացված հատվածների հաշվին£

Այս դեպքում քաղաքային տրանսպորտը հնարավորություն կունենա աշխատել հստակ ժամանակացույցով, ինչը կապահովի ուղևորների ժամանակին տեղաշարժը քաղաքի մի հատվածից մյուսը£ Վստահ եմ` այդ պարագայում շատ ու շատ մարդիկ անձնական ավտոմեքենաներից կգերադասեն հասարակական տրանսպորտը` խնայելով և° ժամանակ, և° միջոցներ£ Որպես հետևանք բավականին կբեռնաթափվեն քաղաքի փողոցները£

Պետք է գիտակցել, որ այս հարցը ոչ միայն կենցաղային նշանակություն ունի երևանցիների, քաղաքում առօրյա տեղաշարժերի համար£ Փողոցային ցանցի տարողությունը և առկա մեքենաների քանակն այնպիսին են, որ եթե, Աստված չանի, ինչ¬ինչ ֆորս մաժորային իրավիճակում անհրաժեշտ լինի մարդկանց արագ էվակուացնել քաղաքից դուրս, շատ կարճ ժամանակում կխցանվեն ոչ միայն մայրուղիները, այլ նաև երկրորդական, երրորդական փողոցները, ներթաղամասային անցումները, բակերից` ելքերը և այլն£ Քաղաքը կկանգնի և ոչ մի մեքենա կամ շտապօգնության, հրշեջ և այլ հատուկ տեխնիկա չի կարողանա հայտնվել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է£ Սա պետական անվտանգության կարևորագույն խնդիր է և պետք է լինի իշխանությունների առաջնահերթություններում£

Կարծում եմ, կարելի է մի սկզբունք որդեգրել ապագայի համար£ Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի թեկնածությունը քննարկվի ճարտարապետների միությունում (ոչ պալատում) և քաղաքապետին ներկայացվի, օրինակ, երեք թեկնածու, որոնցից վերջնական ընտրությունը կանի քաղաքապետը£ Քաղաքաշինական խորհրդի անդամների ընտրությանը նույնպես պիտի մասնակցեն ստեղծագործական միությունները£ Օրինակ, գոնե կեսը ներկայացվեն մասնագիտական հանրության` ճարտարապետների, նկարիչների, գրողների, լրագրողների և այլ ստեղծագործական միությունների կողմից£ Այս դեպքում և քաղաքի գլխավոր ճարտարապետը և քաղաքաշինական խորհրդի անդամներն իրենց որոշումների համար պատասխանատու կլինեն նաև իրենց առաջադրած մասնագիտական հանրության առջև£

Վերջերս կարծիքներ հնչեցին, թե քաղաքին գլխավոր ճարտարապետ պետք չէ այն պատճառաբանությամբ, որ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը բավական են քաղաքի հետագա զարգացման և կառուցապատման համար£ Կարծում եմ, դա իրականում գլխավոր ճարտարապետի գործունեության հիմնական պարտականությունները չիմանալու արդյունք է կամ ուղղակի ինքնատիպ երևալու ցանկություն£ Քաղաքի գլխավոր ճարտարապետի անելիքները բազմազան են և կարևոր, նա պետք է հանդիսանա քաղաքապետարանի հանգուցային պաշտոնյաներից մեկը` առնվազն քաղաքապետի տեղակալի կարգավիճակով£ Այստեղ շատ կարևոր են այդ պաշտոնում աշխատող անձի մասնագիտական հմտություններն ու փորձառությունը և, մանավանդ, բարոյական հատկանիշները£

  1. ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ` ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ

Հարց է ծագում, իսկ հնարավո±ր էր խուսափել նման բացասական գործընթացներից: Չէ± որ քաղաքաշինական սխալներն անհնար է ուղղել, ինչն է°լ ավելի մեծ պատասխանատվություն է դնում այն մարդկանց վրա, որոնք ղեկավարում են հանրապետությունում կատարվող քաղաքաշինական-ճարտարապետական գործընթացները:

Իհարկե, հնարավոր էր, եթե անկյունաքարային համարվեին հասարակության և քաղաքի շահերը, իսկ քաղաքաշինության ոլորտը ղեկավարեին շնորհալի, իրենց գործի գիտակ մասնագետներ, այլ ոչ թե անտաղանդ պատեհապաշտներ, որոնք ճակատագրի բերումով հայտնվելով իշխանության մեջ, սպասարկում էին իշխանություն ունեցողների անձնական շահերը£

Ասածս առաջին հերթին վերաբերվում է Նապոլեոն (Նարեկ) Սարգսյանին, ով ավելի քան երկու տասնամյակ զբաղեցնելով բոլոր հնարավոր ղեկավար պաշտոնները քաղաքաշինության բնագավառում, իր ձեռքով և անմիջական մասնակցությամբ ապականեց մեր սիրելի Երևանը` թողնելով նրա մարմնին այլանդակ, չվերացվող սպիներ£ Ճարտարապետական հասարակայնության և Ճարտարապետների միության բազմաթիվ հորդորները` զգույշ մոտենալ Երևանի կենտրոնի կառուցապատմանը, մրցույթ հայտարարել, նախագծերի հասարակական քննարկումներ կազմակերպել, ապարդյուն անցան£ Մեր մեծերը մայրաքաղաքը կառուցել էին խնամքով, հոգատարությամբ, մտածված` հաշվի առնելով ամենաաննշան թվացող դետալներն անգամ£ Նրանք քաղաքը հանձնել էին մեզ, որպեսզի նույն անաղարտությամբ փոխանցենք գալիք սերունդներին£ Իսկ մենք քանդում ենք քաղաքի պատմությունը, մեր նախնիների հիշողությունները£ Չէ± որ քաղաքաշինական սխալները հնարավոր չէ ուղղել, ինչը ևս մեկ անգամ հաստատելով այն հայտնի ճշմարտությունը, որ ճարտարապետությունը հասարակության դեմքն է, նրա հոգևոր և բարոյական մշակույթի հայելին£

  1. ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ուզում եմ անդրադառնալ ևս մի շատ կարևոր հարցի` որպես մեկը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի հյուսիսում գտնվող աղետի գոտում, անձամբ մասնակցել փրկարարական և վերականգնողական աշխատանքներին, մարդ, ով սեփական աչքերով է տեսել այն ողջ սարսափն ու ցավը, որ երկրաշարժը պատճառում է բնակչությանը և այն անուղղելի վնասը, որ հասցնում է ժողովրդական տնտեսությանը£ Այս բաժնում ցանկանում եմ խոսել մեր հանրապետությունում և հատկապես մայրաքաղաք Երևանում տիրող սեյսմիկ անվտանգության վիճակի մասին:

Երկրաշարժերն իրենց ավերիչ հետևանքներով, զոհերի քանակով, նյութական վնասներով և մարդկանցով բնակեցված միջավայրի վրա ունեցած կործանարար ազդեցությամբ բնական այլ աղետների շարքում առաջին տեղերից մեկն են զբաղեցնում: Երկրաշարժերը հանկարծակի են տեղի ունենում, ինչն է°լ ավելի է խորացնում դրանց քայքայիչ հետևանքները:

Երկրաշարժերն անխուսափելի են, պայմանավորված են մեր մոլորակի լիտոսֆերայի (քարոլորտ)ª հարյուր միլիոնավոր տարիներ շարունակվող գլոբալ էվոլյուցիայով: Միևնույն ժամանակ գեոդինամիկ և սեյսմիկ գործընթացների զարգացման մեջ գոյություն ունեն տարածական-ժամանակային և էներգետիկ որոշակի օրինաչափություններ, որոնք թույլ են տալիս տարբերակել իրենց գեոդինամիկ և սեյսմիկ ակտիվության աստիճաններով առանձնացող տարածքները:

Երկրաշարժերի օջախները ոչ թե սփռված են քաոսային ձևով, այլ տեղակայված են ակտիվ խզվածքներով և երկրակեղևի ու ողջ լիտոսֆերայի առավել նոսր շերտերով ձգվող համեմատաբար նեղ գոտիների երկայնքով, այսինքն արագ տեկտոնական շարժումների համար առավել խոցելի տեղերում: Սեյսմիկ վտանգի այս բոլոր ռիսկերն արտացոլված են սեյսմիկ գոտիավորման քարտեզներում:

ԽՍՀՄ ԳԱ-ի երկրի ֆիզիկայի ինստիտուտի կողմից 1978 թ. ստեղծված ԽՍՀՄ տարածքների ընդհանուր սեյսմիկ գոտիավորման քարտեզով Սպիտակը ենթակա էր առավելագույն 7 բալանոց սեյսմիկ ազդեցության, սակայն 1988 թ. երկրաշարժից պարզվեց, որ վտանգը նվազեցվել էր առնվազն 2-3 բալով, ինչն էլ հանգեցրեց աղետալի հետևանքների և մարդկային մեծաթիվ զոհերի:

Երևանն ու Գյումրին այդ նույն քարտեզով մտնում են ութ բալանոց տարածաշրջանների մեջ, ինչը, կարելի է ենթադրել, որ նույնպես պակաս է սահմանվել հաշվարկված հնարավոր երկրաշարժի առավելագույն ուժգնությունից:

Աղետալի երկրաշարժերի բացասական հետևանքները նկատելի են մի քանի տասնամյակ շարունակ, դրանք կլանում են ազգային բյուջեի զգալի հատվածը: Դրա վառ օրինակը 1988¬ի Սպիտակի երկրաշարժն է:

Առայժմ հնարավոր չէ կանխագուշակել հերթական սեյսմիկ ցնցումների առաջացման ժամանակը, սակայն ավերածություններն ու մարդկային զոհերի թիվը հնարավոր է պակասեցնել և հասցնել նվազագույնի խելամիտ և երկարաժամկետ պետական քաղաքականության միջոցովª իրականացնելով հուսալի սեյսմակայուն շինարարություն և դրսևորելով ստորգետնյա տարերքին դիմակայելու հմտություն:

Ինչպես հայտնի է, մարդկանց ոչ թե երկրաշարժերն են սպանում, այլª շենքերը:

Սեյսմիկ ակտիվությամբ տարածքներում շինարարություն իրականացնելիս ոչ միայն պետք է խստորեն առաջնորդվել սեյսմիկ միկրոշրջանցման տարածքների քարտեզներով, այլև նկատի ունենալ, որ շատ կարևոր է որակով կառուցելը: Ճիշտ է, դրանով շինարարության գինը բարձրանում է, սակայն վտանգները նվազում են:

Ակնառու մի օրինակ բերեմ, թե ինչպես են 2003 թ. տեղի ունեցած միանման ուժգնությամբ երկրաշարժերի ժամանակ զոհերի թիվն ու վնասների չափերը կախված եղել իրենց սեյսմիկ անվտանգության ապահովման նկատմամբ տարբեր երկրների վերաբերմունքից:

2003 թ. ընթացքում երկրագնդի վրա տեղի ունեցած երկրաշարժերի արդյունքում ընդամենը զոհվել է շուրջ 40.000 մարդ, շուրջ 70.000-ը վիրավորվել է: Վնասը գերազանցել է մի քանի միլիարդ ամերիկյան դոլարը: Դեկտեմբերին Իրանի Բամ քաղաքն ավերած երկրաշարժի ժամանակ 200.000 բնակչից զոհվել է 34.000 մարդ, ավելի քան 22.000-ը վիրավորվել, վնասը գերազանցել է մի քանի հարյուր միլիոն դոլարը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում համանման երկրաշարժի ժամանակ զոհվել է 5 մարդ և վիրավորվել 30-ը:

Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

1991-1997 թթ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի միացյալ ինստիտուտում, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, այդ թվումª Հայաստանի, մի շարք այլ երկրների գիտահետազոտական կազմակերպությունների մասնակցությամբ հետազոտություններ էին անցկացվում ՙՀյուսիսային Եվրասիայի սեյսմիկությունը և սեյսմիկ գոտիավորումը՚ խնդրի շուրջ:

Ստեղծվեց Հյուսիսային Եվրասիայի ընդհանուր սեյսմիկ գոտիավորման քարտեզների հավաքածու, որն ընդգրկում էր Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ երկրների և սահմանակից այլ պետություններիª Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Ճապոնիայի և այլ տարածքներ:

Դրանք նորմատիվային դարձան և, ինչպես արդեն ասվեց, սեյսմիկ վտանգը բարձրացվեց 2-3 բալով:

Ստեղծված իրավիճակում մեր բնակֆոնդի ճնշող մասը հայտնվեց սեյսմիկ իրադարձությունների դեպքում բարձր ռիսկային գոտում: Դա վերաբերում է նաև հասարակական շենքերին և այն կառույցներին, որտեղ միաժամանակ մեծ թվով մարդիկ են լինումª հիվանդանոցներ, դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ և այլն:

Անհրաժեշտ են որոշակի գործողություններ. չէ± որ, Աստված չանի, սեյսմիկ իրադարձությունների ժամանակ հազարավոր մարդկանց կյանք կարող է վտանգվել: Ինչպես հայտնի ասացվածքն է հուշումª ՙՊաշտպանվածին Աստված կպաշտպանի՚:

Դա պետական անվտանգության հարց է: Անհրաժեշտ է թարմացման և առողջացման պետական երկարաժամկետ ծրագիր մշակել ողջ բնակֆոնդի համար, անկախ սեփականության տեսակից` համակարգված հետազոտել բոլոր շինությունների տեխնիկական վիճակը, կառուցվածքային տարրերի վիճակը, որոշել, թե անվտանգության որ փուլում է գտնվում հետազոտվող շենքը և կառույցը:

Պաշտպանական այնպիսի միջոցառումներ պիտի անցկացնել, ինչպիսիք են հողօգտագործման սահմանափակումը, հատկապես նորակառույցների տեղակայման համար, կառույցների ամրացումը, ինչպես նաև այն կառույցների ապամոնտաժումը, որոնց փլվելը հատկապես վտանգավոր է, իսկ ամրացումը նպատակահարմար չէ, հնարավոր իրադարձությունների սցենարների մշակումը և այլն:

Կան բազմաթիվ վթարային շենքեր, որոնք ենթակա են քանդման: Կան շենքեր, որոնց աշխատունակ վիճակը սահմանափակված է, այսինքն, կան թերություններ, որոնց պատճառով շենքը կորցրել է ամրությունը, սակայն ստատիկ վիճակում հանկարծակի փլվելու վտանգ չկա, բայց դինամիկ տատանումների դեպքում դրանք առաջինը կփլվեն:

Հետազոտությունների և ստացված արդյունքների վերլուծությունից ելնելովª պետք է որոշել նոր շենքերի շինարարության և փլուզված ու վթարային տների քանդման ծավալները:

Եթե պարզվի, որ բնակիչներին վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է տարեկան կառուցել 10 շենք, նշանակում է պետք է կառուցել 10-ը, եթե պետք լինի տարեկան 100-ը, նշանակում է պետք է կառուցել 100-ը, եթե 200, նշանակում էª 200 և այլն:

Դա առաջնային կարևորության գործ է, և դրա համար պետք է միջոցներ գտնել: Բյուջե, համահայկական հիմնադրամ, այդ նպատակներով միջոցներ հավաքելու համար կազմակերպվող հատուկ միջոցառումներ, միջազգային ֆինանսական ինստիտուտներին, կառավարություններին, հասարակական կազմակերպություններին ուղղված դիմումներ և այլն:

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1932 թ. ստեղծվեց կազմկոմիտե, որը պետք է լուծեր կազմակերպչական հարցերը` կապված Հայաստանի ճարտարապետների միության ստեղծման հետ£ Կազմկոմիետի նախագահն էր Գևորգ Քոչարը, տեղակալը` Նիկողայոս Բունիաթյանը, անդամները` Ալ. Թամանյան, Ա. Ահարոնյան, Ռ. Հակոբյան, Բ. Արազյան և ուրիշներ£ ԽՍՀՄ ճարտարապետների միության նախագահ Կարո Հալաբյանի գործուն մասնակցությամբ ստեղծվեց և 1937 թ. կայացավ Հայաստանի ճարտարապետների միության առաջին համագումարը, որտեղ նախագահ ընտրվեց Գևորգ Քոչարը£

Ճարտարապետների միությունը, ստեղծման առաջին օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մշակութային կյանքի և տնտեսության զարգացման գործում£ Միության անդամները լծված են եղել ստեղծագործական աշխատանքի, քաղաքաշինության և ճարտարապետության, պատմական հուշարձանների, երիտասարդ ճարտարապետների կրթական, ճարտարապետության պատմության տեսության և այլ գործընթացներին£

Նրանք ահռելի ներդրում ունեն Հայաստանի քաղաքների և գյուղերի կառուցման, խոշոր քաղաքաշինական ու ճարտարապետական համալիրների և ինժեներական եզակի համակարգերի ստեղծման գործում£

Թամանյանական դպրոցի հետևորդների, ավագ սերնդի և երիտասարդ տաղանդավոր ճարտարապետների մի ամբողջ համաստեղություն ստեղծել են ճարտարապետական և էսթետիկ բարձրորակ արժեք ներկայացնող բազմաթիվ կառույցներ և համալիրներ` իրականացված ազգային դիմագծերով և նոր մոտեցումներով£

Խորհրդային Միության փլուզումից հետո միության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել անկախ Հայաստանի կայացման և կառուցման, Արցախի ազատագրման, նոր տնտեսական հարաբերությունների, քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի օրենսդրական դաշտի ստեղծման գործում£

Խորհրդային Միության փլուզումից հետո 1992 թ. կազմակերպվել է ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիա, որի հիմնադիր անդամ է հանդիսանում նաև Հայաստանի ճարտարապետների միությունը£

1999 թ.¬ից Հայաստանի ճարտարապետների միությունը, որպես լիարժեք անդամ ձայնի իրավունքով, մասնակցում է ճարտարապետների միջազգային ասոցիացիայի (UIA) աշխատանքներին£

Հայաստանի ճարտարապետների միությունը մասնաճյուղեր ունի Լոս-Անջելեսում (ԱՄՆ) և Մոսկվայում (ՌԴ)£

(Տեքստը վերցված է ճարտարապետների միության կայք էջից)£

Երկար կարելի է խոսել մեր պետության և հասարակության կյանքում Հայաստանի ճարտարապետների միության դերի և նշանակության մասին, սակայն, կարծում եմ այս համառոտ թվարկումը բավարար է պատկերացնելու համար այն բեղմնավոր ճանապարհի մասին, որ անցել է միությունը իր գրեթե մեկ դարյա պատմության ընթացքում£

Սակայն մեր օրերում ինչ¬ինչ պատճառներով օրակարգում դրվեց ճարտարապետների միությունը վերակազմավորել ճարտարապետների պալատի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից օրենքի նախագիծ դրվեց շրջանառության մեջ£ ՀՀ ԱԺ 2017 թ. դեկտեմբերի 6¬ին ընդունվեց օրենք ՙՃարտարապետական գործունեության մասին՚, ըստ որի ՀՀ ճարտարապետների միությունը վերակազմավորվում է Հայաստանի ճարտարապետների պալատի, ինչը բազմաթիվ հարցեր և պրոբլեմներ առաջացրեց ճարտարապետների հանրության մեջ£

Օրինակ£ Օրենքի ընդհանուր դրույթներում նշված է.

Ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է£ Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունը ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, ճարտարապետական գործունեությունում բնական կամ քաղաքային միջավայրի և պատմական ժառանգության առանձնահատկությունները հաշվի առնելը հանրային կարևորություն ունեն£

Գործնականում նշված գործոնների ապահովման պատասխանատուն ճարտարապետն է£

Այ քեզ բան£ Իսկ ո±ւր մնացին հողհատկացում կատարող, ճարտարապետական-հատակագծման առաջադրանք տվող, նախագծերը համաձայնեցնող և հաստատող փորձաքննություն անցկացնող, պետական կառավարման գործադիր մարմինների բազմաթիվ պատասխանատուները, պատվիրատուն, ներդրողը, սեփականատերը և այլն, և այլն£ Ճարտարապետը նախագիծը մշակում և նախագծում է իրեն տրված առաջադրանքի պահանջների համապատասխան` ոչ ավելի, ոչ պակաս£ Սա շատ նման է ռուսական ասացվածքի. (ՙՊատասխանատվությունը դնել հիվանդ գլխից առողջի վրա՚)£

Ընդհանուր դրույթներում նաև ասվում է. ՙՍույն օրենքի նպատակն է ստեղծել բավարար իրավական երաշխիքներ հանրային կարևորության նշված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով, ճարտարապետին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ և հմտություններով օժտելու, ինչպես նաև նրա մոտ համապատասխան հանրային պատասխանատվություն ստանձնելու ունակություններ ձևավորելու համար՚£

Այսինքն, բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած, պետական դիպլոմով ճարտարապետին ՙպալատը՚ նո±ր պետք է օժտի անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, վարձառությամբ և հմտություններով£ Ինչպե±ս£ Դասախոսություննե±ր, կուրսե±ր, սեմինարնե±ր£ Համալսարանից դասախոսներ հրավիրելո±վ, թե պալատի անդամների մի մասը պետք է խելք սովորեցնի մյուս մասին£

Իսկ հանրային պատասխանատվություն ստանձնելու ունակություններ ինչպե±ս պետք է ձևավորել£

Եվ ի±նչ ասել է հանրային պատասխանատվություն` նախագծող ճարտարապետի համար, որը իր աշխատանքը կատարում է համաձայն իրեն տրված առաջադրանքի, որը համաձայնեցվում և հաստատում է լրիվ այլ օղակներում£

Հանրային պատասխանատվություն (և նաև օրենքի առջև) պետք է ունենան պետական մարմինների քաղաքաշինության բնագավառի ղեկավարները, առաջին հերթին քաղաքի գլխավոր ճարտարապետը£

Օրենքում նշվում է, որ Պալատը, որը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, արտոնագրում է ճարտարապետներին և պատասխանատվություն է կրում նրանց գործունեւթյան համար£ Ինչպե±ս£

Այստեղ և հետո բավականին հակասություններ կան, փաստորեն հասարակական կազմակերպությանը գործադիրի գործառույթներ են տրվում, որոնք հայտնի չէ, թե ինչպես պիտի իրականացնի Պալատը£

Ստեղծվել է մի իրավիճակ, որ տարիներ շարունակ ստեղծագործական աշխատանքով զբաղված բազմաթիվ փորձառու ճարտարապետներ այսօր զրկվել են արտոնագրից և պարապության են մատնված£

Պալատը դառնում է մարմին, որն իրականացնում է ճարտարապետների, ճարտարագետ-կոնստուկտորների արտոնագրման, հավաստագրման, արտոնագրի կասեցման և դադարեցման գործառույթները£ Այսինքն պետական մարմնի գործառույթներ£

Հասկանալի չէ` ո±վ և ինչ չափանիշներից ելնելով պետք է որոշի` ո±ւմ հնարավորություն տալ աշխատելու և ստեղծագործելու, իսկ ում զրկել այդ հնարավորությունից£

Եվ արդյոք այդ որոշողների մեջ չեն այն ՙհանճարեղ՚ ճարտարապետները, որ ապականեցին մեր քաղաքը£ Այս ամենում հստակ միտում է ուրվագծվում. մոնոպոլիզացնել ամբողջ դաշտը, իշխանությունը կենտրոնացնել Պալատի ղեկավարության ձեռքում, ամբողջ ճարտարապետական հանրությանը գցել կախվածության մեջ, ազատվել քննադատողներից և այլ անցանկալի անդամներից, ինչը պարարտ հող կստեղծի կոռուպցիոն դրսևորումների համար£ Եթե հիշենք, որ այս ամբողջ գործընթացի գաղափարախոսը և իրականացնողը քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Ն. Սարգսյանն է, կարելի է ենթադրություններ անել իրական դրդապատճառների վերաբերյալ£

– Պալատը մշակում և հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները, հսկողություն է իրականացնում այս կանոնների պահպանման նկատմամբ, վարկանիշավորում է ճարտարապետների և նախագծային կազմակերպություններին£

Պատկերացրեք այս անհեթեթ դրույթները նաև մյուս ստեղծագործական միությունների կանոնադրություններում լինեն£ Օրինակ` նկարիչների, գրողների, կոմպոզիտորների և այլ միությունների£ Եվս մի հանճարեղ միտք օրենքից. Պալատը կարող է պարտավորեցնել արտոնագրված ճարտարապետին պահպանել քաղաքաշինական բոլոր կանոնները£

Եվ այսպես շարունակ£ Մի խոսքով կարծում եմ անհրաժեշտություն կա նոր գործընթաց սկսել, ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, ավելի շուտ խառնաշփոթի օրինականությունը և անհրաժեշտությունը և հասկանալ` կա± նման օրենքի անհրաժեշտություն, թե ո±չ£ Չէ± որ օրենքը ճարտարապետին իրավական ոչ մի նոր հնարավորություն չի տալիս, բոլոր նշված իրավունքները եղել են և նախկինում, փոխարենը` բազմաթիվ նոր պրոբլեմներ են ստեղծում ճարտարապետների ստեղծագործական աշխատանքների համար£

Կասկածներ կան Հայաստանի ճարտարապետների միության 19¬րդ ՙպատմական՚ համագումարի նախապատրաստման և անցկացման գործընթացի օրինականության հարցում£ Կարծում եմ, կասկածները փարատելու համար ճիշտ կլինի անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի այդ ամբողջ գործընթացը£

Կարծում եմ օրենքում անճշտություններ կան և հակասություններ նաև իրավական առումով, ինչն առանձին ուսումնասիրության հարց է£

Հ. Գ. Կամ որպես վերջաբան

Մի քանի հարց` պատասխանի ակնկալիքով

Ո±րն է համարվում ապօրինի շինարարություն պատկան մարմնի մեկնաբանությամբ£ Եթե բարձրահարկ, ՙէլիտար՚ շենքը կառուցվել է քաղաքապետի որոշմամբ, շինարարության թույլտվության և անհրաժեշտ բոլոր պահանջվող փաստաթղթերի առկայությամբ, սակայն կառուցված է ընդհանուր օգտագործման, կանաչ, ներթաղամասային, բակային ու ներբակային, դպրոցական, հասարակական, պատմական և այլ հանրային նշանակություն ունեցող տարածքներո±ւմ կամ օտարման գոտիներում և հակասում է քաղաքաշինական, սանիտարա-հիգիենիկ, էկոլոգիական, շինարարական նորմերին և կանոններին, դա համարվում է օրինակա±ն կառույց, թե` ապօրինի£

Ի±նչ օրենքների և սահմանված կարգերի հիման վրա են կատարվել կետային հատկացումները Երևանի պատմական փոքր կենտրոնում և ի±նչ տրամաբանությամբ են ընտրվել կառուցապատողները, որոնց բիզնես շահերը բավարարվել են քաղաքի ամենաարժեքավոր հողերի և երևանցիների (հատկապես մատաղ սերնդի) ապագայի հաշվին£

Ո±ւմ ձեռքերով են արվել այդ բոլոր ապօրինությունները£ Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետը մի հարցազրույցի ժամանակ հպանցիկ ասաց, թե նախկինում գործում էր հեռախոսային իրավունքը և դրանով կարծես փորձեց փակել տարիներ շարունակ իրականացված ապօրինությունների թեման£

Իրականում ամեն հողհատկացման գործընթացին մասնակցում են բազմաթիվ չինովնիկներ և ՙմասնագետներ՚, որոնք նախապատրաստում են նյութեր, հիմնավորումներ, գծագրեր, կազմում եզրակացություններ և դնում ստորագրություններ (վիզաներ), ինչի հիման վրա կայանում է քաղաքապետի որոշումը£ Չինովնիկների այն ստվար զանգվածը, որ երկար տարիներ (ենթադրում եմ ոչ անշահախնդիր) մասնակցել է այդ գործընթացներին, այսօր էլ, որոշ բացառություններով, շարունակում է գործել այդ համակարգում£

Միգուցե դա է պատճառը, որ նույնիսկ այսօր շարունակվում է փոքր կենտրոնի կառուցապատումը ահռելի բարձրահարկ շենքերով և իրականում հուշարձան հանդիսացող մեզ ժառանգություն մնացած պատմական շենքերի բարբարոսաբար ավերմամբ£

Կարծում եմ ճիշտ կլինի հրապարակել 2000 թ. դրությամբ գոյություն ունեցող պետության կողմից պահպանվող պատմության և մշակութային հուշարձանների ամբողջական ցանկը, նշել, թե այդ ցանկից քանիսը և ում ձեռքով են անվերադարձ ոչնչացվել այս տարիների ընթացքում£

Ինչպես հայտնի է, պետության հիմքերը քայքայող ամենախոշոր կոռուպցիոն դրսևորումները լինում են հենց քաղաքաշինության և շինարարության ոլորտում£ Արժեքավոր հողատարածքներ, անշարժ գույք, շատ դեպքերում` օֆշորներից ֆինանսավորվող, փողերի լվացում և այլն£ Սակայն մեր պատկան մարմինների ուշադրությունից կարծես թե վրիպում է այս կարևորագույն ոլորտը£

Ո±րն է համարվում ցանկալի ներդրում երկրի տնտեսության մեջ. արտադրական ձեռնարկությունների նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված, բարձր որակավորում պահանջող աշխատատեղերով ձեռնարկություննե±րը, թե բազմաթիվ մոլեր ու սուպերմարկետներ, որոնց խիտ տեղաբաշխման հետևանքով քաղաքում փակվում են փոքր և միջին գործարարության բազմաթիվ խանութներ£

Այսօր իրականացվում է հերթական անուղղելի քաղաքաշինական սխալը` ՙՀին Երևան՚ անունով£ Կարծում եմ ՙՀին Երևան՚ անվանումը ոչ մեկին չի կարող մոլորության մեջ գցել£ Հին Երևանից այդ ծրագրում բացարձակ ոչինչ չկա£

Ծրագրի անունը կարծես հեգնանք լինի Երևանի հանդեպ£ Մայրաքաղաքի գերծանրաբեռնված փոքր պատմական կենտրոնում, Հանրապետության հրապարակին կից Գլխավոր պողոտայի մոտ 300 մետր հատվածի վրա, որը համաձայն թամանյանական գլխավոր հատակագծի պետք է կանաչ զանգված լինի, կառուցվում է հերթական ահռելի առևտրական կենտրոնը` իր բոլոր բացասական հետևանքներով£ Տրանսպորտային լրացուցիչ հոսքեր, օբյեկտների սպասարկման համար գոյություն ունեցող ենթակառուցվածքային ծանրաբեռնվածություն և այլն£

Հարց է ծագում, ում շահերից է բխում այս, այսպես կոչված, ՙներդրումը՚. քաղաքի±, երևանցիների±, մատաղ սերնդի±, թե որոշ մեծահարուստ գործարարների, որոնք քաղաքի ամենաարժեքավոր հատվածում իրենց համար ստեղծում են նոր բիզնես տարածքներ` վարձակալության տալու համար, դրանով հերթական հարվածն հասցնելով փոքր և միջին գործարարների շահերին, վերջնականորեն խեղելով և ապականելով փոքր կենտրոնի ճարտարապետական նկարագիրը£

ՙՀին Երևան՚ կոչված ծրագրի իրականացումը քաղաքի սրտում, գլխավոր պողոտայի կանաչ տարածքների և հատուկենտ դեռևս մնացած իսկապես հին Երևանի շինությունների հաշվին, կդառնա նորընտիր իշխանությունների առաջին մեծ և անուղղելի քաղաքաշինական սխալը£

Անհրաժեշտ է ամրացնել և վերականգնել դեռևս պահպանված հատուկենտ տները, իսկ ամբողջ տարածքը միայն կանաչապատել և բարեկարգել, ինչպես նախատեսված էր թամանյանական գլխավոր հատակագծով£

Նույն վիճակը տիրում է նաև գլխավոր պողոտայի մյուս հատվածներում` Մաշտոցի պողոտայի հարակից տարածքներում, Հանրապետության և Խանջյան փողոցների միջանկյալ հատվածում` ՙՎերնիսաժ՚ կոչվող առևտրի կենտրոնում£

Եվս մի նոր քաղաքաշինական ծրագրի մասին անսպասելի հայտնի դարձավ հանրությանը, երբ քանդվեց կրթության և գիտության նախարարության նախկին պատմական շենքը` առաջացնելով բազմաթիվ անպատասխան հարցեր£

Ինչո±ւ£ Ո±վ իր վրա պատասխանատվություն վերցրեց, առանց երևանցիների կարծիքն իմանալու նման որոշում կայացնել£ Տարիների ընթացքում արատավոր ավանդույթները երևում է խորը արմատներ են գցել և նոր իշխանություններն էլ դեռևս գտնվում են դրանց ճիրաններում£

Կարծես թե ՙՀին Երևան՚ ծրագիրը և այստեղ նախատեսվող բիզնես կենտրոնը նույն սեփականատերն է£

Արդյո±ք նոր հովանավորյալներ չեն ի հայտ գալիս£

Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, բայց նրանց գործունեության հետքերը մնում են անջնջելի£ Ուրեմն խոսեք երևանցիների հետ, հաշվի առեք նրանց կարծիքը և առաջնորդվեք նրանց շահերով£

Ցանկացած քաղաքաշինական ծրագիր, քաղաքի գոյություն ունեցող միջավայրի փոփոխություն առաջացնող նախագիծ անհրաժեշտ է դնել մասնագիտական հասարակական քննարկման, լսել երևանցիների կարծիքը և նոր միայն որոշում կայացնել£ Դա օրենսդրական պահանջ է և այդպես են վարվում ամբողջ քաղաքակիրթ աշխարհում£

Բավական է մեր քաղաքին վերաբերող կարևորագույն հարցերը լուծել կաբինետներում` չինովնիկների նեղ շրջանակի կողմից£ Երևանցիները պետք է իմանան որոշումներ կայացնողներին, հարցերը նախապատրաստողներին, խորհրդականներին և մյուս պատասխանատուներին` անուն առ անուն£

&&&

Հուսով եմ, մեր նորընտիր իշխանությունների կողմից արձագանք կլինի բարձրացված հարցերի վերաբերյալ£ Կուտակված հարցերը շատ են և եթե լինի շահագրգիռ գործնական երկխոսություն` իշխանություն-հասարակություն, ամենաբարդ և ցավոտ հարցերն էլ իրենց լուծումները կունենան ի շահ մեր քաղաքի և երևանցիների£

ԱՐԱՄ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ճարտարապետ – քաղաքաշինարար

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...