ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացում Միհրան Պողոսյանի առանձնատանը. հայտարարություն

Mihran Poghosyan qetrin

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացում Միհրան Պողոսյանի նախկին գրասենյակում, այս մասին հայտարարույթուն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը։

«Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։

Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։

Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն», – նշված է Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից:

«Քրեական գործը քննվում է հենց ՀՔԾ-ի կողմից: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը»,- նշեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը՝ այլ մանրամասների համար կոչ անելով դիմել ՀՔԾ:
Ապրիլի 18-ի առավոտյան Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը և նախկին գրասենյակում: