Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի. Կոտայքի մարզպետը մանրամասներ է ներկայացնում

- in Կեղտոտ լվացք

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:

Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը:

«Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի հետ իր հարաբերություններին՝ նա նշեց, որ առհասարակ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցչի հետ դրանք գործնական են և պայմանավորված բացառապես ՏԻՄ օրենքով, հողային օրենսգրքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մտադիր է կրկին անգամ առաջադրել իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գևորգյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես 4 տարի առաջ ընտրվել և աշխատել եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի: 4 տարվա ընթացքում ունեցել ենք 100 տոկոս և  բարձր կատարողական: Ունենք համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ, ունենք նաև սուբվենցիոն ծրագրեր, որոնք կյանքի ենք կոչում: Կատարված աշխատանքները բավականին շատ են»,- նշեց Վահագն Գևորգյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ ընտրվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին կուսակցության թեկնածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Որոշումը կայացրել ենք երեկ՝ ապրիլի 16-ին, երեկոյան: Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին»,- նշեց Պետրոսյանը, սակայն չբարձրաձայնեց ոչ մի անուն:

Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...