Ադրբեջանցի վաճառականներին գնդակահարել են Մերձմոսկվայում՝ փտած կարտոֆիլի պատճառով

- in Միջազգային
Atrchanak

Լույս ապրիլի 14-ի գիշերը փտած կարտոֆիլի շուրջ ադրբեջանցիների պարզաբանումները Մերձմոսկովյան Լենինի շրջանում փոխհրաձգության են հանգեցրել։

Տղամարդկանցից մեկը մահացել է ընկերոջ ավտոմեքենայում, հիվանդանոցի ճանապարհին։ Վերջինն, ի դեպ, գլխից վիրավոր է եղել։

Վաճառականներն իրենց հայրենակիցներից 300 հազար ռուբլու շուրջ 15 տոննա կարտոֆիլ են գնել՝ ակնկալելով 1․5-2 անգամ ավելի շահույթ ստանալ։ Սակայն այն սառեցված է եղել, իսկ ջերմաստիճանի բարձրացումից հետո սկսել է փտել։ Գործարարները հետ են պահանջել իրեն գումարը։

Նրանց հայրենակիցները կարտոֆիլի պարկերը հետ են ընդունել, իսկ ֆինանսերի հետ կապված՝ խնդրել սպասել։

Գումարների փոխանցումը նշանակել են ապրիլի 14-ին, կեսգիշերին, Իսմայիլովո գյուղի մերձակայքում։

Վեճից հետո հրաձգություն է սկսվել։ Փամփուշտը դիպել է կարտոֆիլի գնորդի՝ 32-ամյա Ռասուլի որովայնին, իսկ նրա գործընկերոջ՝ Ագիլի գլխին։ Ագիլն ավտոմեքնայով Ռասուլին հիվանդանոց տեղափոխելիս է եղել, սակայն տեսնելով, որ ընկերը մահանում է շտապ օգնություն է կանչել։

Ժամանակը քիչ էր, և տղամարդը արյունահոսությունից մահացել է։ Երկրորդ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...