Ազգային ժողովի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել

- in Սոցիալական
Hrdeh

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման եւ սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան եւ 2 համակարգիչ): Պատահարի հետեւանքով տուժածներ չկան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...