Ասում եմ՝ մի խանգարեք. Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին

- in Հասարակություն
Serj Sargsyan

Լրագրողներն անմիջապես հավաքվել են Սերժ Սարգսյանի շուրջ, երբ նա ժամանել է Եռաբլուր: Լրագրողները սկսել են հարցեր տալ, Սերժ Սարգսյանն ասել է՝ բարձրացեք վերեւ, հետո կտեսնենք:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ կասի Սերժ Սարգսյանն ի պատասխան այն պնդումների, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված էր: Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ, ասել է նա:

Լրագրողները շարունակել են հարցեր տալ ու հրմշտվել Սերժ Սարգսյանի շուրջ, ինչին նա արձագանքել է՝ ասում եմ մի խանգարեք, ու այլեւս չի խոսել:

Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կձերբակալեն, Սերժ Սարգսյանը քմծիծաղ տվեց, իսկ նրա թիկնապահներից մեկը ռեպլիկ արեց՝ «մաքրվի, գնա»։ Նկատենք, որ Սարգսյանի թիկնապահները շատ ամուր էին պահել Սերժ Սարգսյանի թիկունքը, լրագրողներին չէին թողնում մոտենալ։ Թիկնապահներից մեկն անգամ կոպտորեն հրեց լրագրողներից մեկի բարձրախոսը։

Սերժ Սարգսյանը հասցրեց ընթացքում նաեւ ռեպլիկ թողնել իրեն ոչ հաճո հարց հնչեցրած մեկ այլ լրագրողի հասցեին:

Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։

Աշոտյանն իր հերթին լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո ինքը կպատասխանի հարցերին։ Լրագրողի դիտարկմանը, որ Աշոտյանն իրավասու չէ Սերժ Սարգսյանի փոխարեն խոսելու, Արմեն Աշոտյանն ասաց․

«Պարոն Սարգսյանի անունից չեմ խոսելու, նրա թույլտվությամբ եմ խոսելու»։

13 րոպե տեւած այս արարողությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ցտեսություն ասաց, նստեց մեքենան ու գնաց։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...