Ավտովթարներ, զոհեր, վիրավորներ, ոչ սթափ վարորդներ

- in Սոցիալական
vtar

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Բերդի հոսպիտալ: Շ. Մկրտումյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

«911» ծառայությանը ապրիլի 22-ին՝ ժամը 11:35-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Վ.Հ.-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 01:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1994 թ.) բախվել է գետնանցումի պատին: Վարորդը եւ ուղեւորները` Դ.Թ.-ն (ծնված 1995 թ.), Գ.Մ.-ն (ծնված 2004 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Ծառայության արդյունքում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 144 տրանսպորտային միջոց: 20 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, մյուսները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեսանյութում.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...