Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին հարցապնդմանը, որը քննարկվել է Ազգային ժողովում և որի հեղինակը Լուսավոր Հայաստան խմբակցությունն է:

Ատոմ Ջաջուղազյանն ասաց, որ ինքն անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ, իր վերաբերմունքը  չափազանց հարգալից է. Ես կուզենայի, որ հստակ ու մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք: Հետևաբար, այդ մեկնաբանությունը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է: Երկրորդ, այսօր իմ բացակայությունը Ազգային ժողովում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի՝ կանոնակարգը այս դեպքում որևէ մասնակցություն չի նախատեսում ԱԺ ներքին հարցերի քննարկմանը, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ այնքան նշանակալի, որքան ԱԺ-ում այլ հարցերի քննակմանը:

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությունը վարչապետի քննարկմանն առաջարկելու ԱԺ որոշման նախագիծը: Ջանջուղազյանի պաշտոնանկությունը նախաձեռնել է Լուսավոր Հայաստան խմբակցությունը:

67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ ձայնով նախագիծը չընդունվեց: Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ հանդես եկան ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, դեմ՝ Իմ քայլը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...