Արտակարգ դեպք Գյումրիում. երկու երիտասարդի են դանակահարել

- in Իրավունք
danakaharutyun

«Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ: Նախնական տեղեկություններով, երկուսն էլ դանակահարված են:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ասաց, որ հենց այս պահին տղաները վիրահատարանում են. «Դանակահարության երկու դեպք է, տղաները կլինեն մոտ 35 տարեկան: Մեկի մոտ առկա են մի քանի ծակած-կտրած վերքեր, մյուսի մոտ կա կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Երկուսն էլ վիրահատվում են հիմա»:

Թե ովքե՞ր են դանակահարված տղաներն, այս պահին հայտի չէ: Նաեւ չգիտեն՝ Գյումրիից են, թե այլ համայնքից:

«Հենց բերվել են ու նույն պահին մտցվել են վիրահատարան: Նույնիսկ ժամանակ չի եղել, որ անձնական թերթիկներ պատրաստենք, դրա համար էլ չգիտենք ո՞վ են, որտեղի՞ց են, ի՞նչ է պատահել: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ երկուսն էլ միաժամանակ են բերվել, եւ շտապբուժօգնության մեքենայով չեն եկել: Ինքնուրույն են տեղափոխվել»,-  ասաց բժշկական կենտրոնի ընդունարանի պատասխանատուն: