Արտակ Զեյնալյան. մարտի 1-ի գործով մեղադրվող Քոչարյանի և մյուսների դեմ քաղաքական հետապնդում չկա

- in Կարծիք
Artak Zeynalyan

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությանը:
«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը, սակայն տեսակետ ունենալու դեպքում անգամ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա: Վստահ կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում»,- նշեց Զեյնալյանը: