Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է ներկրվող ցեմենտի մաքսատուքրի բարձրացման հարցը: Ելույթի համար հերթագրվել է ԲՀԿ խմբակցության զգալի մասը: Նշենք, որ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին է պատկանում Արարատի ցեմենտի գործարանը:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագծին:

Ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթով կարգավորվում է հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը:
Նախագիծն ընդունվեց 96 կողմ ձայնով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...