ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը

- in Կեղտոտ լվացք

Ես ուզում եմ ասել, որ 2015 թվականին Հայաստանի՝ պահպանողական, ընտանեկան արժեքների, ավանդական արժեքների պահապան իշխանությունը՝ ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել եւ նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիրը. Ընդ որում՝ սեռն անձնագրում գրել է արական:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի շուրջ ծավալվող քննարկումներին. «Ես ինչքան հասկացա՝ Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են եւ իշխանության առաջ հարց են դնում, թե ինչ է կատարվում: Հիմա ՀՀԿ-ակաների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է: Այդ ի՞նչ հարցեր են դնում: Այն պահին, երբ ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականությունենրով՝ առանց բացառության: Ես, որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել: Այդ ո՞ւմ են եկել, ինչի՞ մեջ մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել եւ ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»:

Նա ասաց, որ երբ իմացավ կատարվածի մասին, մտածեց՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության եւ կառավարության դեմ․ «Եւ էս տեղի ունեցածից հետո կա հաջորդ երեսը․ դա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ ՀՀԿ-ականների օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիորսյանը մարդ է՞, թե՞ մարդ չէ, թող բոլորն էս հարցին պատասպանեն, հոգեորականները, ԲՀԿ-ականները, ՀՀԿ-ականները, պահպանողականները․ մարդ է՞, թե՞ մարդ չէ։ Երկրորդը․ էն պահվածքը, որ էս ամենի վերաբերյալ ցւոցաբերում է ԱԺ մարդու իրավունքների, ՄԱՐԴՈ՛Ւ իրավունքների պաշտպանության հանձնաժողվի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մադրու իրավունքների վիճակը ՀՀ-ում։ Եւ ես կարծում եմ՝ նաեւ էդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագա՞հ է, եւ ինքը նախագահ լինելու համար նվազագույն չափանիշներին համապաստապանո՞ւմ է, թե՞ չէ, թե՞ ամբողջ խնդիրը քաղաքական պրովոկացիա սարքելն է եւ սլաքներն «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...