Գագիկ Ծառուկյանը՝ Էդ. Բաբայանի մանդատի, քաղաքացու օրվա, տրանսգենդերի ելույթի ու Փաշինյանի թիմից դժգոհության մասին

- in Կեղտոտ լվացք

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ կարծում, որ իր թիկնազորի նախկին պետ, իր խմբակցության պատգամավոր էդուարդ Բաբայանը պետք է հրաժարվի մանդատից այն  բանից հետո, երբ դատարանը նրան դատապարտեց:

Ավելի վաղ Բաբայանն ասել էր, որ եթե դատարանը հաստատի, որ ինքը կատարել է այդ հանցանքը, ինքը կհրաժարվի պատգամավորի մանդատից՚ Իսկ Բաբայանն ի՞նչ ասաց, որ ինքը բողոքարկել է, դա չի ընդունել: Եվ համապատասխան որպես տուժող ի հայտ գալացողը նույն բանը հայտարարեց: Դրա համար Բաբայանը բողոքարկել է, որ այդ հարցը վերանայեն, որ այդպիսի բան չի եղել:

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում անդրադարձել է լրագրողների հարցին, թե իր գազալցակայաններն արդյոք ուսումնասիրության տակ են՝ հաշվի առնելով սեղմված գազի վերաբերյալ վերջին զարգացումները՚ Դուք տեսե՞լ եք այդ օրվա հեռուստաընկերությունների մեկնաբանությունները, չեք տեսե՞լ: Այսինքն՝ բարի պետք է լինեք և տեսնեք, որ համապատասխան ուղարկել են, նկարել են վարորդներին ու գալալցակայանները: Եվ այնտեղ ներկայացրել են, որ վարորդների համար ոչ մի բան չէր կարա փոխվեր: Այլ քայլ է կատարվում ավելի օգուտ վարորդների համար, բայց համապատասխան պետք է իմանան՝ գինը չի փոխվելու: Միայն այնտեղ խնդիրն այն է, որ Ռուսգազարդը կալորիականությունը ներկայացնում է մեկ օր հետո: Նա պետք է մեկ օր առաջ ներկայացնի, որ ըստ այդմ որոշեն:

Իրենք ասացին՝ քաղաքացու օր, մենք ասացինք՝ 366 օր դա քաղաքացու օր է,- այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծին, որով քաղաքացու օր է սահմանվում:

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ եթե հիշատակի օր էին ուզում, կարող էին ապրիլի 2-ը ընտրել, որը ապրիլյան պատերազմի օրն է, հարյուրից ավելի զոհ ենք տվել. Բայց ամենակարևորը մենք կողմ ենք քաղաքացու օրվա կապակցությամբ, ցանկացած օր:

Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ նաև խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին. «Ես ասեմ բոլորին՝ որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Եվ ոնց որ միշտ եղել է, ասենք թե, դա արատ է: Արատը ոնց որ եղել է միշտ թաքուն, պետք է թաքուն պահել: Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու»:

Այն, որ տրանսգենդերները ԲՀԿ խմբակցության Նաիրա Զոհրաբյանի դեմ Եվրոպայի խորհուրդ են դիմել, Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասաց. «Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իրեն շատ ճիշտ է պահել: Այդ օրը օրակարգում այդպիսի հարց դրած չի եղել: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի»:

Գագիկ Ծառուկյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի թիմից դժգոհ է: Նա ներկայացրեց խնդիրները, որոնք իր կարծիքով կան երկրում:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ազատ ու արդար ընտրություններն ապահովված են, բայց ժողովուրդը սպասում է հեղափոխության ժամանակ տրված խոստումների կատարմանը. «Այսօր դա պետք է իրականանա, ժողովուրդն սպասում է հեղափոխությունից հետո ավելի լավ ապրելու, կյանքը փոխվելու, բարեկեցիկ աապրելու: Ես հայտարարեցի, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որը ժողովրդի ժպիտն ու փայլը, որ դա պահվի, պահպանվի: Ժողովուրդը պետք է կարողանա լիարժեք իր պարտքերը փակի, իր երեխայի խնդիրները կարգավորի, վարկերը փակի, որ դուրս չմնա, դառնա տնտեսական հեղափոխություն: Տնտեսական հեղափոխության համար ես մեր ծրագիրը ներկայացրել եմ: Առանց այդ իմ ծրագրի ինչ որ ես ասել էի, առանց դրա կատարման, հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն լինի»:

Գագիկ Ծառուկյանը ասաց, որ պետք է հնարավորություններ ստեղծել, որ արտագաղթած անձինք հետ վերադառնան. «Ոչ միայն ասել՝ հետ վերադարձեք: Վերադառնան որտեղ են ապրելու, պետք է ներդրումներ լինեն, պետությունն էլ ներդրում անի: Տարեկան պետք է գումար դրվի, վարկ ու պարտք ավելացվի, բայց գումար դրվի բոլոր ոլորտներում, որ կարողանա տնտեսական աճ լինի, զարգացում լինի: Պետք է նախապատրաստեն համապատասխան բնակարաններ, որ գալացողը մնալու տեղ ունենա, չմնա փողոցում: Պետք է մի քիչ արագ տեմպերով, որովհետև ժողովուրդը նորից հիմա գնում է»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջին հերթին պետք է փոքր ու միջին բիզնեսի հարկերը նվազեն: Նրանք պետության հիմնական ողնաշարն են. Մարդը պետք է իրեն դնի գործարարի տեղը՝ էդ պայմաններով հնարավո՞ր Է ապրի: Մենք այսօր ունենք 650 հազար ընտանիք և 1.5 մլն վարկառու: Ամեն ընտանիքից երկուս, երկուսուկես վարկի տակ են, մտածում են ոնց անեն վարկը փակեն, որ հանկարծ վաղը դուրսը չմնան: Մարդը չի կարա նոր գործունեության մասին մտածի: Դրա համար պետք է առողջացման ծրագիր անել, պետական պարտքը հիմա 7 մլրդ ա, թող դառնա 7.5 մլրդ, բայց կանոնակարգենք, նայենք մեր ժողովրդի միջին խավին: Մարդկանց վարկերի ներում շնորհեն, առողջացման ծրագիր լինի, որոշը պետք է դնեն բանկի վրա, եթե 20-30 տոկոսով մարդուն վարկ ա տվել, ուրեմն համապատասխան կեսը պետությունը թող վերցնի իր վրա, կեսն էլ բանկերը վերցնեն: Առողջացման ծրագիր չըլնի, ժողովուրդը չի կարա գլուխ բարձրացնի, որ շահույթով աշխատի: Էսօր որոշում են ընդունել, որ փոքր ու միջին բիզնեսը 24 մլն շրջանառությունը չի հարկվում: Շատ լավ ա, բայց այդ 24 միլիոնը գործարարը պետք ա օրական անի 60 հազար դրամի առևտուր, այդ 60 հազար դրամի շահույթը պետք է լինի 5000-6000 դրամ, դա ամսական կազմում է ասենք թե 150 հազար դրամ, որ կարողանա իր գլուխը պահի, դա մենակ իրա գոյատևելու համար է: Այն էլ այդ օրենքն օգտագործելով՝ իրավունք չունի Երևանում գործելու, իրավունք չունի այլ քաղաքներում գործելու, տոնավաճառներում գործելու: Լիարժեք այդտեղից կարող է օգտվել մի 1000 հոգի: Այսինքն՝ դա էլ չի օգնում:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանից է դժգոհ, այլ Փաշինյանի թիմից: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է անի, բայց տարբեր ոլորտներում մատից փուշ հանող է պետք: Մի մարդը, ըստ Ծառուկյանի, չի կարող բոլոր հարցերով զբաղվել, բոլոր ոլորտներում պետք է աշխատեն փորձառու մարդիկ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...