Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ԲՀԿ պատգամավորների քվեարկությունից

- in Մամուլ
Gagik Carukyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին:

Նշենք, որ այդ նախագիծը ենթադրում է ներկրված ցեմենտի վրա պետական տուրքի սահմանում: ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովում կողմ են քվեարկել համապատասխան նախագծին: «Այո, իրենք բոլորը կողմ ենք քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք»,- ասաց նա:

Մինչ այդ նկատենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է հենց այս փոփոխություններին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...