Գիծ չկա քաշած յուրայինների և ոչ յուրայինների միջև

- in Կարծիք

ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ-ում լրագրողներիի հարցին ի պատասխան անդրադարձավ կոռուպցիայի դեմ մղվող պայքարին:

Պատգամավորի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում յուրայիներ ու ոչ յուրայիններ չկան. «Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք, նախկիններից ոչնչով չենք տարբերվի: Ինձ համար էլ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ մեր հռչակած սկզբունքները տառացիորեն գործում են: Գիծ չկա քաշած յուրայինների և ոչ յուրայինների միջև»:

Ըստ Արեն Մկրտչյանի, 10-11 ամիսների ընթացքում ավելի քան 80 մլրդ դրամի սահմաններում կոռուպցիոն բնույթի քրեական գործեր են հարուցվել: Այդ գումարի մի մասը փաստացի վերականգնված է պետական բյուջե. «Ես ինքս կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում տեսել եմ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրավապահ կառույցները, քննչական բլոկները: Օրինակ՝ կառույցներից մեկով միայն գործերից մեկով չորս քննիչ պետք է հարցաքննեին 850 հոգու: Եվ այդ չորս քննիչից յուրաքանչյուրը հավելյալ քննում էր 12-13 գործ զուգահեռ: Այսինքն՝ մենք նաև ծանրաբեռնվածության խնդիր ունենք»:
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն ռազմավարությանը՝ Արեն Մկրտչյանը նշեց, որ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին բազմիցս խոսվել է: Նախ՝ դեռ պետք է հասկանալ այդ մարմնի կառուցվածքը, այժմ կառուցվածքի մասին քննարկումներ են ընթանում, փորձում են ամենաօպտիմալ լուծումը տալ: Կառուցվածքի մասին պատկերացում կազմելուց հետո միայն կարելի է դրա ձևավորման մասին մտածել: