Դիլիջանի համայնքապետը վարկ է վերցրել, որ տուն կառուցի, 3 առանձնատունը և 2 բնակարանը «փոքր բաներ են»

- in Պնակալեզներ

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ապրիլի 10-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի իր տարեկան հայտարարագիրը:

Սանթրոսյանը խոշոր վարկ է վերցրել՝ 83 հազար դոլարի չափով, 10 հազար եվրոյի չափով եւ 3 մլն 500 հազար դրամի չափով:

«Բնակարանի հետ կապված խնդիր ունեի, դրա համար եմ վերցրել այդ գումարը»,- այս մասին ասաց Արմեն Սանթրոսյանը:

Ուշագրավ է, որ Սանթրոսյանը 2017 թվականին պաշտոնական պարտականությունները վերջին ընտրությունների արդյունքում ստանձնելուց հետո գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, որտեղից պարզ է դառնում, որ նա 3 առանձնատուն եւ 2 բնակարան ունի: Իսկ հետագա տարիներին՝ ըստ ներկայացված տարեկան հայտարարագրերի դրանք չեն օտարվել:

Մեր հարցին, թե ըստ իր 2017 թվականի հայտարարագրի 2 բնակարան եւ 3 առանձնատուն ունի, այդ դեպքում ի՞նչ բնակարանային խնդիր ունի, Սանթրոսյանը պատասխանեց. «Ես անձնական տուն եմ կառուցում, իսկ դրանք շատ փոքր բաներ են՝ ժառանգության նման ստացված»:

Մեր հարցին՝ արդյո՞ք իր աշխատավարձը կների, որպեսզի այդ վարկը ժամանակի ընթացքում փակի, Սանթրոսյանը պատասխանեց. «Դե կների, որովհետեւ առանց դրա չէին տա եւ նաեւ գրավ է դրված: Նպատակ ունեմ այս տարվա մեջ մնացած բնակարանները օտարելու»:

Spread the love