Պապս ասում էր՝ մարդու լեզուն առյուծ ա, բայց որ կապերը շատ բաց թողեց, առաջինը իրեն կուտի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Միքայել Մելքումյանի ելույթի որոշ հատվածների: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական… Մեզ է ասում… Միքայել Մելքումյանն է ասում…
Չէ, դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք՝ խոսեք։ Ես հլը որ ուշադիր ու հաճույքով լսում եմ բոլորիդ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...