Եթե շտապ օգնության կարիք ունենաք ու բրիգադն ուշանա, ուրեմն սպասարկում է 64 տ. հղի Սեյրանին

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Եթե շտապ օգնության կարիք ունենաք ու բրիգադը ուշանա իմացեք, սպասարկում էր 64 տ ինսուլտ տարած հղի Սեյրանին։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ նախկին աշխատակից Վահրամ Բուլղադարյանը՝ հստակեցնելով, որ գրվածը վրիպակ չէ ու նման կանչեր անթիվ անհամար են։

«Թող տնօրինությունը լոլո չկարդա իբրև բյուջե չկա։
Հասկանում ենք որտեղ ա լվացվում բյուջեն:

Նկարների շարքը շարունակելի…»,-եզրափակել է գրառման հեղինակը՝ հրապարակելով լուսանկար:

Նշենք, որ Բուլղադարյանի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել ու իրական զավեշտի թեմա դարձել ֆեյսբուքյան հարթակում: