Եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20%-ի

- in Տնտեսական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Նրան ուղեկցում են Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Բուհի պրոֆեսորադասաոխսական կազմի հետ հանդիպումը վարում է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկմանը ներկա չէ:

«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է այն առումով, որ մեկ տարի առաջ իրողություն դարձավ քաղաքական հեղափոխությունը, որը սկիզբն էր վերափոխումային գործընթացի, ինչը ներառում է տնտեսությունը եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտները: Մենք՝ տնտեսական համայնքի ներկայացուցիչներս, գիտենք որ տնտեսությանը առավել բնորոշ են իներցիոն զարգացումները: Միաժամանակ գիտենք, որ խոր ռեֆորմների, տնտեսաիրավական կարգավարումների իրականացման արդյուքնում դուրս կգանք զարգացման նոր ուղեծիր եւ կունենանք բարեկեցիկ ու հզոր Հայաստան: Սա է տնտեսական հեղափոխության բովանդակությունը: Այս մասին շեշտում եմ այն պատճառով, որ տնտեսական հեղափոխության մասին ընկալումները տարբեր են ամենատարբեր շրջանակներում, ընդհուպ մասնագիտական: Եվ մենք պարոն վարչապետ, պատաստվում ենք առաջիկայում այդ թեմայով իրականացնել մեծ խորհրդաժողով՝ ներգրավելով ոչ միայն գիտական, այլ նաեւ գործարար աշխարհը: Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այսօրվա հանդիպումը որոշակի նպաստ կբերի տնետսական հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը եւ տեսլականի հստակեցմանը»,- ասաց դեկան Հայկ Սարգսյանը:

Վարչապետը մասնագետների հետ հանդիպումից ակնկալեց ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակում, ու ի վերջո նաեւ եզրահանգում:

Նա ներկայացրեց նաեւ կառավարոթւյան պատկերացումները տնետսական հեղափոխոթւյան վերաբերյալ.

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Տասը տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում, կամ հանքարդյունաբերական ոլորտում: Ընդհանրապես, երբ ասում ենք՝ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության լոկոմոտիվը, մենք նկատի ենք ունենում, ինչպես ինչպես փափուկ կամ «սոֆթ» տեխնոլոգիաները, այնպես էլ առարկայական, շոշափելի կամ «հարդ» տեխնոլոգիաները»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Սրանից, ըստ նրա, բխում է, կառավարությունը Հայաստանը պատկերացնում է որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր:

Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ: «Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ բարեփոխումներ, որոնց հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ: Եվ այն պահին, երբ նրանք լքեն կրթական հաստատությունները, պիտի պատրաստ եւ մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր տեսլականն այն է, որ բարձրագույն կրությունում հետազոտական կոմպոնենտը պետք է գնալով ավելի ու ավելի մեծանա: Հետազոտական, նաեւ գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն եւ ժամանակի ընթացքում պետք է այս ուղղությունը ավելի ուժեղանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, եւ դրան հասնելու կարեւորագույն գործիքներից մեկը պետք է դառնա ՀՀ հարկային օրենսգրքւմ համահարթ եկամտային հարկի սահմանումը. «Ընդ որում նախապայմանով, որ եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով մենք կարծում ենք՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը, եւ խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթությունը»:

Նիկոլ Փաշինյանը մանրաամսնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի է առնվում ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ ՀՀ-ում բորսայական համակարգը առաջիկայում էականորեն կզարգանա: Մեր կառավարությունը այս ուղութամբ նույնպես աշխատանք է վարում եւ փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերութուններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաեւ փորձել որոշակի կարագովրումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: ԻՀարկե ՀՀ-ում բանկային համակարգը բավականին կայացած է, նաեւ ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, բարձր որակավորմամբ ամսնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- փաստեց վարչապետը:

Նա միեւնույն ժամանակ նկատեց, որ անգամ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չէ ամբողջ աշխատուժը բերել միեւնույն որակավորման եւ որոշակի շերտավորումն անխուսափելի է լինելու. «Որպես մեր կառավարության առաջնահերթություն, հռչակել ենք նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, որոնք ըստ էության համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող: Աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, բարեկեցության որոշակի մակարդակ եւ անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»:

Ինչ վերաբերում է հեղափոխության մեթոդին, վարչապետը շեշտեց, որ ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար հիմնական եւ առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը ինչպես տնտեսության օբյեկտ, այնպես էլ տնետսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...